armtimes.com-ը գրում է. «Ձեր նոր մարզպետը, որ եկել է ու մարդկանց կյանքից տեղյակ չի, սովորեցրել է մարդկանց, որ ինձ վատ հարց տան: Ես պատրաստ եմ բոլորի հարցերին պատասխանելու: Հարցնում է` 2012-ին ծրագիր ներկայացրեցիք ու ոչ մի բան չեղավ: Պատասխանեցի` գնա, քեզ սովորեցնողին ասա, որ պարոն Ծառուկյանը տեսավ, որ 50+1 չհավաքեց, դրա համար կոալիցիա չկազմեց, որ ժողովուրդը չասի, բա ինչո՞ւ դա չեղավ». մարտի 21-ին Սյունիքում նման հայտարարություն էր արել «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Սյունիքի մարզպետից փորձեցինք ճշտել՝ որեւէ մեկին սովորեցրե՞լ է, որ Ծառուկյանին հարց տա: Ստորեւ ներկայացնում ենք մեր գրավոր հարցերին մարզպետի պատասխանները.
- Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի այս պահվածքը, հայտարարությունը՝ ուղղված ձեզ:
-Չեմ պատրաստվում գնահատական տալ նախընտրական քարոզարշավին մասնակցող ուժերից ու գործիչներից որևէ մեկին, դա իմ ոճի մեջ չէ:
- Արդյո՞ք որևէ քաղաքացու սովորեցրել կամ գուցե հորդորել եք որևէ հարց տալ Ծառուկյանին՝ որպես քաղաքական ընդդիմախոս փորձելով «նեղը գցել» նրան:
- Ես որևէ մեկին չեմ հորդորել կամ սովորեցրել հարցեր տալ որևէ քաղաքական ուժի ներկայացուցչի: Քաղաքական ընդդիմախոսներին նման եղանակով իբր «նեղը գցելը», առհասարակ, իմ ոճը չէ, ես հանդես եմ գալիս բացառապես ապագայի ծրագրերով և առաջընթացի իմ պատկերացումներով:
- Եթե ոչ, ապա ըստ ձեզ ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն անում:
- Կրկնում եմ՝ չեմ պատրաստվում մեկնաբանել կամ գնահատականներ տալ որևէ մեկին:
-Ըստ ձեզ՝ Ծառուկյանը չի՞ իրականացրել 2012-ին իր տված խոստումները:
-Որևէ քաղաքական ուժի ծրագրերի ու խոստումների իրականացման գնահատականը տալիս է ժողովուրդը, իսկ գնահատելու պահը ընտրություններն են, այս դեպքում, ապրիլի 2-ը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


