Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը 20 կգ նիհարելուց հետո գրառում է արել Instagram-ում՝ իր 3 միլիոնից ավելի բաժանորդներին պատմելով իր գիրության մասին։
Գոհարը վերհիշել է այն ժամանակները, երբ չափից ավելի գեր էր և չէր գիտակցում այդ մասին.
«Հունվար, 2017։ Չեմ հավատում, որ սա ես եմ։ Բայց, հավանաբար, այն ժամանակ ես չեմ ցանկացել ընդունել ինձ ու իմ խնդիրը։ Ես օրերով խժռում էի ու ավելի գիրանում։ Երբ ինձ ասում էին, որ ես գիրացել եմ, ես գնում էի ու սկսում ավեի շատ ուտել։ Հավանաբար, այդ կերպ փորձում էի խեղդել վիրավորանքը։ Ուտելիքն ինձ հանգստացնում էր»,- հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա։