▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես օդի մեջ բաներ չեմ խոսում․ հարգալի՛ց եղեք․ լեզվակռիվ՝ պատգամավորի և նախարարի միջև

Պարոն նախարար, ՀՀի համար անչափ ծանր, բարդ հոգեբանական քաղաքական ճգնաժամի ժամանակ ստանձնել եք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնը եւ ես կարծում էի, որ այստեղ Ձեր ելույթը պետք է սկսեիք  հայեցակարգային գնահատական տալով առնվազն մի քանի տարիներին, եւ մասնավորապես՝ վերջին երկու տարիներին, որոնց ընթացքում բարձրագույն կրթության ոլորտում խութեր են թողնվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճից հայտարարեց անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

Գոռ Գեւորգյանի այս հայտարարությանը տեղից արձագանքեց նախարարը, կարծես թե չհամաձայնելով  նրա հետ, ապա նախարարի եւ պատգամավորի միջեւ երկխոսություն սկսվեց։

«Կներեք, ես հիմա Ձեզ հետ բանավեճի մեջ չեմ մտնում, բայց սիրով Ձեզ հետ կխորհրդակցեմ, ասում եմ այն՝ ինչ տեսել եմ, գիտեմ, քանի որ ինքս էլ հանդիսանում եմ Գիտությունների...., պարոն նախարար ես օդի մեջ բան չեմ ասում, եկեք իրար հարգենք, ու այդպիսի բաներ մեկս մյուսին չասենք, պարոն նախարար, ես կարող եմ Ձեզ չնայել, բայց խոսքս Ձեզ ուղղել, որովհետեւ Դուք եք ներկայացնում։ Քիչ առաջ խոսում էի ինտելեկտուալ հարգանքի եւ ազնվության մասին, եկեք հարգալից լինենք, ես Ձեզ անձնական բան չեմ ուղղել, խոսում եմ համակարգային խնդիրներից։ Պարոն նախարար, այստեղ նստած մարդիկ կարող են փաստել, որ ես իմ ամբողջ գործունեության ընթացքում որեւէ մեկի անունը չեմ տվել որեւէ հարց բարձրաձայնելիս»,– ասաց Գոռ Գեւորգյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее