Դիտեք նաև՝
Life.panorama.am-ին դերասանուհի Նաիրա Մովսիսյանը այսօր հայտնեց, որ ինքն իր համար աշխատանքային ժամանակավոր դադար է հայտարարել. «Այս պահին հանգստանում եմ, չեմ ուզում աշխատել, ինձ դադար է պետք»,- նշեց դերասանուհին:
Հարցին, թե նա շատ արտիստների պես եւս կարծում է, որ հարկավոր է ժամանակ առ ժամանակ հանդիսատեսը իրենց կարոտի, դերասանուհին պատասխանեց. «Կարծում եմ, ես այնքան երկար ժամանակ է, որ էկրաններին չեմ, որ հանրությունը հանգիստ կարող էր ինձ մոռանալ, բայց ի ուրախություն ինձ, այո, ինձ հիշում են եւ արտահայտում են իրենց կարոտն իմ նկատմամբ: Միեւնույն ժամանակ վերջին շրջանի իմ լռությունը նման պատճառներ չունի, այս պարագայում հանգիստը հենց ինձ է պետք, սակայն խոստանում եմ 2016-ից ակտիվորեն աշխատել, այնպես որ դադարը շատ երկար չի տեւի»:
Նաիրա Մովսիսյանին հանդիսատեսը որոշ ժամանակով չի տեսնի «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ, եւ նրան կփոխարինի դերասանուհի Անաիս Սարդարայնը, ով հարցազրույցներից մեկում նկատել էր, որ պատճառը Նաիրայի հղությունն է։ Նաիրա Մովսիսյանը նշել է. «Ես փետրվար ամսից կրկին կմիանամ իմ սիրելի թիմին եւ կշարունակեմ խաղալ «Գլամուրային չոբանները» ներկայացման մեջ, իսկ թե ինչու այս ընթացքում այդ ներկայացմանը չեմ մասնակցի, վաղուց եմ ասել, որ պատճառների մասին չեմ ուզում խոսել: Իհարկե, ես ողջունում եմ նոր դերասանուհուն, առաջիկայում հաջողություն եմ մաղթում նրան, ես ինքս էլ գնալու եմ եւ դիտեմ այդ ներկայացումը իր մասնակցությամբ: Իսկ ինչ վերաբերվում է իմ հղությանը, ես ոչ մի մեկնաբանություն տալ չեմ ցանկանում, ես ոչ հերքում եմ այդ լուրը, ոչ՝ հաստատում: Ես միշտ խոսել եմ իմ անձանական կյանքից, երբեք չեմ թաքցրել ինձ շրջապատող տղամարդկանց, բայց այլեւս չեմ ցանկանում մանրամասնել իմ կյանքի այն հատվածը, որը միայն իմն է»:
Անդրադառնալով իր եւ նախկին ամուսնո՝ Վան Հակոբյանի ամուսնալուծությանը՝ դերասանուհին նշեց. «Ես ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում տալ, հակառակ կողմն արդեն այնքան է խոսել եւ իրեն PR արել, որ էլ կարիք չկա խոսելու: Առհասարակ, ես իմ անձնական կյանքի մասին խոսելու եւ դրանով ինձ PR անելու կարիքը չունեմ, իսկ եթե նրանք, կամ նա այդ խնդիրն ունեն, ուրեմն՝ խնդրեմ, թող խոսի: Ես ուզում եմ լռել, միայն հետեւյալը կասեմ՝ ով, որ այդ լուրը տարածել է, ով կարիք է ունեցել իմ անվամբ կայանալու եւ հաստատվելու այս կյանքում, ուրեմն թող հենց նա էլ խոսի, ես մեկնաբանություններ չեմ ուզում տալ»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում