Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ինձ համար անհասկանալի է՝ էս մարդիկ ի՞նչ հաճույք են ստանում ակնհայտ սուտ խոստումներ տալուց։ Էս մարդիկ ամոթի կամ պատասխանատվության զգացում ընդհանրապես չունե՞ն, որ հրապարակային նման անհեթեթ և ամպագոռգոռ հայտարարություններ են անում։
Բոլոր գիտակից մարդկանց համար պարզ է, որ Երևանի քաղաքապետարանը չունի այնքան ռեսուրս, որ հնարավոր լինի մեկ օրում բոլոր 12 վարչական շրջաններում մաքրել բոլոր մայթերը՝ ներառյալ Աջափնյակ վարչական շրջանը։ Սա ոչ թե կարծիք է, այլ օբյեկտիվ իրականություն։
Բայց երբ իրենց իսկ հնչեցրած, սակայն կյանքի չկոչված խոստումների վերաբերյալ հնչում է հիմնավոր և արդարացի քննադատություն, նույն այդ խոստում տվողները բարձր ամբիոններից սկսում են հորինել պատրվակներ, արդարացումներ և իրականությունը խեղաթյուրող բացատրություններ։#Քամի»։


