▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կմտածեմ Արցախում ֆիլմ նկարահանելու մասին. Ատոմ Էգոյան

Արցախ գալով առաջինը հոգևոր զգացողություն եմ զգում, որն ինձ համար առանձնահատուկ երևույթ է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունն  իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ ենք զգում, իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի շատ է իմ մոտ հարց առաջանում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այս պատմությունները, որոնք ես նկատել եմ այս քանի օրերի ընթացքում»,-ասել է Ա. Էգոյանը:

«Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի, և ես, անպայման, կմտածեմ այդ հարցի շուրջ»,- նշել է Ա. Էգոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее