▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կդառնամ ձեզ հոշոտող գազանը. Ժիրայր Սեֆիլյանի կնոջ գրառումը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հինադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է մեղադրող դատախազի միջնորդությանը: Նշենք, որ երեկվա դատական նիստում հրապարակվել էր Սեֆիլյանի եւ մյուսների մեղադրական զերակացությունը: Դատախազը Սեֆիլյանի մասով պահանջել է 11 տարվա ազատազրկումը կիրառել որպես պատիժ: Նանոր Սեֆիլյանը մասնավորապես գրել է. «Դեռ կանդրադառնամ ինչու և ինչի համար դատապարտվեց Ժիրայրը …դեռ կսպասեմ Աստծո արդար դատաստանին, բայց եթե ուշանա, ինքս՝ անարդարս արդարատության համար վրեժխնդիր կլինեմ.... սա ուղված է բոլոր նրանց, ովքեր Ժիրայրի հետ անարդար գտնվեցին: Ով ուզում է թող լինի, հասնելու եմ ձեզ մեկ առ մեկ ու ես կդառնամ ձեզ հոշոտող գազանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее