▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես կցանկանայի հպարտանալ իմ Հայաստանով, բայց շատ-շատ ամաչեցի»․ Գեորգի Կոտ

Վարսավիրական արվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի դիզայներների միության անդամ հայազգի Գեորգի Կոտն, ով իր թիմի հետ մասնակցել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգին, «Ինթագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում մաքրում է «Վազգեն Սարգսյան» մարզադաշտի «ոչ թե փոշոտ, այլ կեղտոտ» նստարանը: Նա նաև հավելել է, որ հանդիսատեսն ստիպված ինքն էր մաքրում իր ոտքերի տակ ընկած աղբը, որ կարողանա առաջ գնալ:

«Կրթության նախարարությունից մարդ կա՞ համերգը կազմակերպողների շարքում: Ուղղակի Ջեյ Լոն հիանալի ելույթ ունեցավ, Հայաստանը պետք է որ հպարտանա նրանով, բայց անձամբ ես կցանկանայի հպարտանալ իմ Հայաստանով: Ես շատ-շատ ամաչեցի»,- գրել է Գեորգի Կոտն, ով միայն «Ինսթագրամ»-ում ունի 3,3 միլիոն հետևորդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее