«Օձի լեզու» հաղորդաշարի հերթական եթերի ընթացքում Մհեր Բաղրասարյանն ու Արա Ղազարյանը
անդրադարձան ՀՀ վարչապետի ու Վեհափառ Հայրապետի, և այլ հոգևորականների «մենամարտին»։
Մհեր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի գրառումը նշեց.
«Ոչ ադեկվատ տեքստ, երկրի ամենակարևոր կառույցներից մեկի՝ եկեղեցու նկատմամբ։
Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը դա պետք է աներ, որովհետև ըստ բոլոր հարցումների եկեղեցին ամենաբարձր ու ամենաստաբիլ վարկանիշ ունեցող կառույցն է և իր վարկանիշով գերազանցում է Նիկոլ Փաշին-յանի վարկանիշը։
Ծանոթ լինելով նրա աշխատելաոճին հասկանալի է, որ իր համար լավագույն տարբերակը ցեխ շպրտելն է։
Կարծում եմ մյուս կողմից էլ որոշակիորեն եկեղեցականները արժանի են այդ վերաբերմունքին։
Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն աղանդավոր է։ Ունեմ դրա համար իմ տեսակետը։
Իր գործունեության ամենասկզբից ցեխ է շպրտում եկեղեցու վրա և ընդդիմանում։Բացի այդ հիշում եմ՝ ինչ ջերմ էր նա հանդիպում և բարևում «կյանքի խոսք» աղանդի ղեկավարին՝ Արթուր Սիմոնյանին»։
Արա Ղազարյանն էլ՝ ինչպես շատերը, նախ չէր հավատացել գրառման իրական լինելուն, ապա մտածել էր, որ սա ուղղակի չար կատակ է.«Ես երբ տեսա, ինձ թվաց՝ հերթական ապուշ հումորն են անում, բայց հետո հասկացա, որ չէ։Էդ լեքսիկոնը, բառամթերքը օգտագործումա ՀՀ վարչապետը։ Ու երբ ասում էնք , որ նա հոգեկան հիվանդ է՝ դրանով ալիբի էնք նրան տալիս։ Նիկոլը եկավ և իր ներկայությամբ ազդարարեց ատելությունը, զզվանքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Առաջին տիկին իրեն ներկայացնող զուգընկերուհին գրգռաճեղքը մինչև իր 5-րդ կետը բացած գնաց , նստեց վեհափառի կողքը և վեհափառը թույլ տվեց դա… Ես չեմ կարող պատկերացնել օրինակ ՝ ինչպես կարող է , ասենք Իտալիայի վարչապետի կինը նման՝ քամակը բաց հագուստով,Հռոմի պապի կողքը նստի»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝