Armtimes.com-ը գրում է. ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ մեծ դժկամությամբ շփվեց եւ հարցերին ընդգծված հեգնանքով պատասխանեց: Երբ նրան հարցրեցին, թե ԱԺ-ում ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքը, նա պատասխանեց. «Ֆիզկուլտուրայի եւ սպորտի, նորմա՞լ ա: Ինչ կլինի որ: Օրինակ դուք չէ՞իք աշխատի»: Հարցին՝ վազելո՞ւ եք, նա նետեց. «Շատ լավ կվազեի, քեզ հետ միասին»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է նաև այն տեղեկությունը, որի համաձայն` Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվելու:
Ըստ Հերմինե Նաղդալյանի` բոլորն են տեղյակ, թե ով է նշանակվում Վրաստանում Հայաստանի դեսպան:
Հերմինե Նաղդալյանն խոսել է նաև նոր Ընտրական Օրենսգրքի մասին.
«Ընտրական օրեսգիրքը ստեղծել է բոլոր հիմքերը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր կամքով քվեարկի: Ո՛չ ՍԱՍ-ի Արտակը կարա ազդի, ո՛չ դպրոցի տնօրենները: Բոլորս՝որպես ընտրող, նոր ԸՕ-ով հնարավորություն ունենք ընտրելու նրան, ում ուզում ենք, ՍԱՍ-ի Արտակը «տուտ պրիչյո՞մ»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:


