Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Նիկոլ Փաշինյանին շատ է բարկացրել այն փաստը, որ այսօր առավոտյան ՔՊ–ականները քվորում չէին ապահովել, և ԱԺ նիստը ժամը 10։00–ին չէր մեկնարկել։
Կադրերում պարզ երևում է, որ նա բարկանում է Ալեն Սիմոնյանի վրա, վերցնում նոթբուքն ու դուրս գալիս գրեթե դատարկ ԱԺ նիստերի դահլիճից։
ԱԺ—ում քննարկվում է տարվա գլխավոր փաստաթուղթը` 2026–ի պետական բյուջեն։ Ընդհատված նիստը վերսկսվեց 15 րոպե անց։


