▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինձ անհասանելի չեմ պահում, այդ թվում անձնականս ևս չեմ փակում մարդկանց առջև. Ադրիանա Գալստյան

 

Life.panorama.am-ը գրում է, որ իր զրուցակիցն է դերասանուհի Ադրիանա Գալստյանը, ով այս շրջանում հեռուստատեսային որեւէ նախագծում ներգրավված չէ, բայց փոխարենը առաջին անգամ նկարահանվում է «Հեքիաթահարված» գեղարվեստական ֆիլմում:

««Երանի»» հեռուստասերիալից հետո որոշեցի փոքր-ինչ դադար վերցնել, որպեսզի թե ես հանգստանայի, թե հեռուստադիտողը, քանի որ ճիշտ չեմ համարում, երբ քո անդադար ներկայությամբ հոգնեցնում ես նրանց: Միաժամանակ անգործության չմատնվեցի. մինչ ամռանը շատերը հանգստանում էին, ես աշխատում էի, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու հրավեր էի ստացել»,- նշեց Ադրիանան ու շարունակեց.

«Առաջարկը ստացա ռեժիսոր Արամիս Տատուից, ով ապրում եւ գործում է Հոլանդիայում: Նա ինձ նկատել էր «Ֆուլ հաուս» սիթքոմից ու որոշել էր հրավիրել իր ֆիլմում նկարահանվելու, որը նախատեսված է ընտանեկան դիտման համար: «Հեքիաթահարված»` այսպես է կոչվում այս ֆիլմը, որը հագեցած է առողջ հումորով, այն ռոմանտիկ կատակերգություն է: Այստեղ մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն: Գեղարվեստական ֆիլմում աշխատելաոճը բոլորովին այլ է: Օրինակ, եթե հեռուստասերիալներում դերասանն ինքն է ընտրում իր հագուստը, ապա այստեղ սկսած քո հագուստից, մինչեւ սանրվածք որոշում է մեծ թիմը: Ֆիլմերում իմպրովիզ ավելի քիչ կարող ես անել, իսկ հեռուստասերիալներում դա ավելի հեշտ է»:

Խոսելով իր հերոսուհու մասին` դերասանուհին պատմեց.

«Այս ֆիլմում մարմնավորում եմ սփյուռքահայ աղջկա: Դերիս բարդությունը կապված էր լեզվի հետ, քանի որ պետք է խոսեի արեւմտահայերենով: Իհարկե, դրա համար կա հատուկ մասնագետ, ով անընդհատ հետեւում է իմ խոսքին, շեշտադրումներին: Ճիշտ է` երբեմն պահանջվում է մի քանի անգամ կրկնել տվյալ կադրը, բայց մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարձրակարգ աշխատանք ներկայացնենք»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее