Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Лучше Всех» հեռուստանախագծի հերթական թողարկման ժամանակ Մաքսիմ Գալկինի հայերեն է ասմունքել՝ ոգեշնչված 10–ամյա քանոնահար հայուհուց՝ երևանցի Մերի Մուսինյանից:
Չնայած Մերին ընդամենը 10 տարեկան է, բայց արդեն հասցրել է ելույթներ ունենալ հայտնի համերգասրահներում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Մալթայում եւ այլուր: Մոսկվայում փոքրիկն արդեն երկրորդ անգամ էր, բայց այս անգամ նրա մասին իմացավ ամբողջ Ռուսաստանը:
Դիտել 27-րդ րոպեից Հիշեցնենք, որ Մաքսիմ Գալկինը երկու տարի առաջ Երևանում տեղի ունեցած մենահամերգի ժամանակ արդեն կատարել էր «Ես իմ անուշ Հայաստանի»-ն և «Երևանի սիրուն աղջիկ»-ը: