▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հրաշքներին սրտանց հավատում եմ. Մերի Մակարյան

Life.panorama.am-ին հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը պատմեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորը տանը չի նշում.
«Աշխատանքի բերումով վերջին տարիներին Նոր տարին դիմավորում եմ աշխատավայրում, բայց պետք է շեշտեմ, որ ընկերներիս եւ գործընկերներիս միջավայրում իսկապես շատ բարձր տրամադրություն է տիրում, մեծ ոգեւորությամբ ենք տոնում տարվա գլխավոր տոնը»,- պատմեց հաղորդավարուհին:
Մերին հավատում է ամանորյա հեքիաթին եւ խորհրդանշական երազաքների իրականացմանը. «Բնականաբար, Ձմեռ պապին վաղուց արդեն չեմ հավատում, բայց փոխարենը հավատում եմ ամանորյա հրաշքին, այդ օրվա երազանքների կատարմանը: Առհասարակ, այն, որ հրաքներ կյանքում լինում են, ես հավատում եմ, մենք էլ, անկախ մեզանից, հավատում ենք դրանց, հատկապես, երբ երազանքները պահվում են հենց տարեմուտի խորհրդանշական 12 զանգերին զուգահեռ: Երեք տարի առաջ, երբ առաջին անգամ Նոր տարին աշխատավայրում նշեցի, փորձեցի հետեւել Ամանորի երազանքի մտապահման ավանդական եղանակներից մեկին՝ 12 զանգերի ժամանակ թղթի վրա գրեցի երազանքս, այրեցի այն, լցրեցի շամպայնի մեջ եւ արագ խմեցի: Չգիտեմ, նման երեւույթները օգնում են երազանքի կատարմանը, թե ոչ, բայց ես դեռ հրաշքների հավատում եմ»,- պատմեց Մերի Մակարյանը:
Հաղորդավարուհին գիտի, որ ընկերները արդեն իր համար նվերներ պատրաստել են, սակայն նա դեռ չի սկսել ամանորյա նվերների գնման ընթացկարգը. «Շատ եմ սիրում եւ նվիրել, եւ ստանալ հաճելի նվերներ: Ի դեպ, արդեն հասցրել եմ մի քանի նվերներ ստանալ»,-նշեց նա:
Մերի Մակարյանի տանը տոնածառ չի լինում, նրա խոսքերով տոնածառ կզարդարի ապագայում իր երեխաների համար. «Ինձ համար Նոր տարին ընտանեկան տոն է, պետք է այն տանը նշել՝ ընտանեկան ջերմ մթնոլորտում, բայց, քանի որ մեր տանը բոլորն արդեն իրենց ընտանիքներն են ստեղծել, իսկ ես դեռ ամուսնացած չեմ, մեծ մասամբ լինում եմ աշխատավայրում, ուստի այն ինձ համար ժամանակավորապես դարձել է անձնական տոն: Դրանից ելնելով տանը տոնածառ չեմ զարդարում, միայն ամանորյա դեկորներ եմ տեղադրում: Երբ կունենամ իմ ընտանիքը, երեխաները, մեծ սիրով իրենց հետ կզարդարեմ իմ ընտանիքի տոնածառը»,- նկատեց նա, իսկ հարցին, թե արդյոք չի ցանկանա, որ 2017-ը դիմավորի իր կազմած ընտանիքում, Մերին պատասխանեց.
«Իհարկե, շատ կցանկանամ, ավելին ասեմ, երբ Աստված կամենա, որ ինձ հետ դա պատահի, ես պատրաստ եմ ավելի մեծ ոգեւութւյամբ ու սպասումներով դիմավորել Նոր տարին: Այս առումով էլ կասեմ՝ ես հրաշքներին սրտանց հավատում եմ»:
Մերին մեզ հետ կիսվեց նաեւ 2016-ի նկատմամբ իր ցանկություններով. «2016-ից խնդրում եմ, որ ապրելու, աշխատելու եւ պիտանի լինելու այն հնարավորությունը, որն ինձ տրված է, երբեւէ իմ ձեռքից չգնա, քանի որ դա ինձ համար շատ կարեւոր է: Ինձ համար տարին կապ չունի, եթե հաջողություններս 2016-ի՝ կապիկի տարվա հետ համընկնի, շատ ուրախ կլինեմ, եթե ոչ, ապա ամեն բան թող լինի Աստծո կամեցողությամբ: Ինձ մոտ հիմնականում ամեն բան հրաշքի պես է լինում, ես խնդրում եմ եւ տրվում է ինձ, ես հավատում եմ հրաշքներին ու չեմ ուզում միջամտել»,- նկատեց հաղորդավարուհին:

Life.panorama.am-ը գրում է. Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը մեզ պատմել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորը տանը չի նշում.

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее