Life.panorama.am-ը գրում է.
Կայքը զրուցել է «Հայաստանի ձայնը 2» նախագծի մասնակից Վիգեն Ահարոնյանի հետ: Երգիչը, ճիշտ է, էկրաններին հաճախ չի երեւում, բայց անգործ չէ: Իր խոսքերով՝ շուտով մի հիթային երգ կներկայացնի հեռուստադիտողի դատին.
«Մի շատ հիթային երգ եմ պատրաստում, բայց դեռ վերնագիրը չեմ ասի, քանի որ այն շատ սկանդալային է: Այս երաժշտության հետ կապված բոլոր աշխատանքներով զբաղվում է Արման Էլբերտը, ով իմ երաժշտական պրոդյուսերն է եւ իմ լավ ընկերը: Երգի խոսքերը ես ու Ալվինա Համբարձումյանն ենք գրել: Այն շուտով տեսահոլովակ կունենա: Այս երգի հետ կապված մեծ նպատակներ ունեմ, այն շատ կքննադատեն, բայց եւ շատ կսիրեն: Ես սիրում եմ ռիսկի դիմել, երկրպագուներս էլ ինձ սիրում են հենց այդ տեսակիս համար»,- պատմեց Վիգենը:
«2016-ին կլինի նաեւ ճանաչված երգչուհու հետ զուգերգ, որի մասին դեռեւս ուզում եմ լռել՝ լավ ու հետաքրքիր անակնկալի խոստումով»,- նկատեց Վիգենը՝ ակտիվ աշխատանքի ակնարկով:
««Օպերա Վիվա» խմբի հետ միասին շարունակում ենք նաեւ մեր աշխատանքները՝ ակումբներում հնչեցնելով դասական երաժշտություն: Այս ծրագիրը ինձ մեծ հաճույք է պատճառում: Ծրագրեր կան հետագայում էլ ավելի լայնացնելու մեր աշխատանքները՝ ներկայանալով նաեւ արտերկրում»,- նշեց երիտասրադ երգիչը:
Վիգենը նկատեց, որ ինքն էլ շատ երգիչ-երգչուհիների նման այլ տարբերակ չունենալու պատճառով երգում է ակումբներում, բայց եւ հույս հայտնեց. «Իրականում սա մեր պատկերն է, մեր գրեթե բոլոր երգիչ-երգչուները աշխատում են ակումբներում, որովհետեւ այլ տարբերակ չկա, բայց կարծում եմ, հատակապես մեր նոր սերունդը պայքարող է ու ավելի քան համոզված եմ, որ մեր մեր սերունդը դեռ շատ բարձրունքների կհասնի, որովհետեւ մենք յուրաքանչյուր պատնեշ հաղթահարող ենք, յուրաքանչյուր պատ գլխով ջարդող ենք»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում