▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հաղթահարեցի այդ դժվարությունները. Մարինկա Խաչատրյան

 

Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Մարինկա Խաչատրյանը: 

Մարինկա, վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ նախագծերը հաջորդում են միմյանց: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք փորձում անխախտ պահել ոչ միայն հեռուստադիտողի, այլեւ կազմակերպիչների սերն ու ուշադրությունը Ձեր նկատմամբ:

- Կարծում եմ, պետք է գնահատես այն, ինչ ունես: Ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ: Շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին, որ այդքան ջերմ ու բարի են. ես միայն նրանց սիրո շնորհիվ եմ կարողանում քայլել առաջ:

Ի՞նչն եք համարում աշխատանքի հաջողության գրավականը: Ինչը կարող է խանգարել լավ արդյունք ստանալուն:

- Պետք է միշտ ուշադիր լինես աշխատանքիդ նկատմամբ, որպեսզի ամեն ինչ շատ լավ լինի: 

Ձեզ տեսել ենք եւ հումորային ժանրում, եւ դրամայում. երկուսում էլ, կարծես թե, հաջողել եք, իսկ ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հարազատ:

- Իրականում երկու ժանրն էլ ինձ հոգեհարազատ է: Դրանք իրարից շատ տարբեր են, բայց նաեւ շատ հետաքրքիր:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее