Blognews.am-ը գրում է.
Դերասանուհի Արևիկ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին նշանվել է։ Նրա ընտրյալը շոու բիզնեսից չէ, այդ իսկ պատճառով դերասանուհին չի ցանկանում մանրամասնել, թե ինչով է նա զբաղվում։ Արևիկը նշանադրության և կյանքի լուսավոր փուլի մասին բացառիկ հարցազրույցը վստահել է կայքին։
- Արևիկ, որքա՞ն ժամանակ, ինչ ընկերություն եք անում։
- Ուղիղ 1 տարի է, ինչ ընկերություն ենք անում։ Լևոնն ինձ անակնկալ առաջարկություն արեց, որոշեցինք նշանվել։ Նշանդրեքը հենց մեր առաջին հանդիպման օրն էինք նշանակել։
-Կազմակերպչական հարցերով ո՞վ է զբաղվել։
-Ես ուզում էի ոչ ստանդարտ նշանդրեք անել, առանց հայկական ավանդական սովորությունների։ Նշանդրեքը սրճարանում կազմակերպեցինք՝ միայն ամենահարազատ, մտերիմ մարդկանց ներկայությամբ։
Ամեն ինչով միասին ենք զբաղվել։ Միտք կար, որ քաղցրավենիքները պետք է լինեն կոճղերի վրա։ Նա էլ զբաղվեց կոճղերով, ներկեց դրանք։ Փոքր արկղիկ կար մեզ ցանկություններ գրելու համար։ Ամեն բան մանրակրկիտ ընտրված էր այդ օրվա համար։ Ոչինչ չենք անտեսել, ամեն բան միասին ենք արել։ Ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էինք։ Իհարկե, սկզբում մի քիչ լարված էինք, բայց հետո արդեն ամեն ինչ շատ լավ էր։
-Ամուսնության մասին արդեն մտածո՞ւմ եք։
-Այդ մասին չենք խոսել։ Կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել ամուսնության մասին։
-Արևիկ, Ֆեյսբուքում քո հրապարակումներից մեծ ներդաշնակություն ու երջանկություն է գալիս։ Լևո՞նն է այդպես փոխել կյանքդ։
-Հա, նա լուսավոր շրջան բերեց իմ կյանք, որը շարունավում է։ Բառեր էլ չկան, որ նկարագրեմ։ Ընկերներիս, հարազատներիս մոտ ես միշտ խոսել եմ մեծագույն սիրո մասին։ Հիմա ով ինձ տեսնում է, հարցնում է՝ Արև, գտա՞ր քո մեծագույն սիրուն։ Հիմա ինձ մոտ այդ մեծագույն սիրո զգացողությունն է։ Սեր, որը ոչինչ չի պահանջում։ Շատ-շատ-շատ լուսավոր շրջան է մոտս։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում