▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գրկած նկար որևէ մեկի հետ չունեմ․․. Հայկ Սարգսյան

Ես գրկած նկար որևէ մեկի հետ չունեմ․․. Հայկ Սարգսյան

Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլում տարածված լուսանկարին, ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ասաց, որ քրեական ենթամշակույթից հեռու է: «Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում: Տարբեր լուսանկարներ կարան լինեն.... Ես բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունեմ, դա չի նշանակում, որ կապ ունեմ քրեական ենթամշակույթի հետ... Մհեր Ախտոյանի հետ լուսանկարը եղել է տարիներ առաջ: Չեմ հիշում՝ ե՞րբ եմ վերջին անգամ նրան տեսել: Անգամ հեռախոսի համարը չունեմ: Որևէ կապի մեջ չեմ գտնվում»,- ասաց Սարգսյանը:

***

«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ վարչությանը՝ 2025-ի մարտի 4-ին: Դա այն օրն էր, երբ ԱԺ-ում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը ու, բարեբախտաբար, վարույթը չխանգարեց և օրենքն ընդունվեց հաջորդ օրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հայտնի միջադեպին: «Ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее