Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հնարավորությանը. Փաշինյան
Ճեպազրույցին նա հայտարարեց, որ սեպտեմբերի 6–ին սպասվում է իր այցը Մոսկվա, բայց մինչ այդ Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենա։
Դիտեք նաև՝
Հնարավոր է ցանկացած սցենար. Փաշինյանը` ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրություն կատարելու մասին
Ճեպազրույցի ժամանակ, նա ԵՄ–ԵԱՏՄ ընտրությունը կապեց ժողովրդի արտահայտած կամքի և ընթացիկ իրավիճակների հետ։
«Նաև միջազգային հարթակներում ես հայտարարել եմ, որ ԵՄ–ին և ԵԱՏՄ–ին միաժամանակ անդամակցելը անհնար է, երբ գա էդ կետը, որ ընտրությունը լինի անխուսափելի, մենք որոշում կկայացնենք»։
Դիտեք նաև՝
Երբ արձանագրում ենք` խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում, թե կողմերը էլ հարց չունեն իրար. Փաշինյանը` Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին
Պատասխանելով ԱրմենիաSputnik–ի` Ալիևը շարունակում է շանտաժի լեզվով խոսել, մինչդեռ Դուք խաղաղությունը ներկայացնու եք կատարված իրողություն, ինչպես եք պատկերացնում շարունակությունը հարցին, Փաշինյանն ասաց, որ նման բան չի լինում անգամ այն երկրների հետ մեր հարաբերություններում, որոնց հետ մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել, խնդիր չենք ունեցել, նույնիսկ ունենք բարեկամական հարաբերություններ։
Դիտեք նաև՝
Կառավարությունը ես եմ, ոչ մեկ չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա, եթե կան այդպիսիք, թող դիմում գրեն, կամ ես նրանց կհանեմ։
Այսպես պատասխանեց Փաշինյանը հարցին, թե կառավարությունը (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը–խմբ) ընդունել է, որ ՀԷՑ–ի թեմայով Ստոկհոլմի արբիտրաժը ենթակա է պարտադիր կատարման։ Նա այս հարցից հունից դուրս եկավ ու պնդեց, որ կառավարությունը հենց ինքն է։
Փաշինյանը պնդեց, թե կառավարությունը արբիտրաժային դատարանում հաղթել է։
***
«Ինձ ամենաշատը մեղադրում են նրա մեջ, որ ՀՀ նախկին նախագահները մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն։ Հույս ունեմ, որ առաջիկա ընտրություններում այդ հարցը կլուծվի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ժողովուրդն ընտրություններով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին իրենց տեղերը ցույց է տվել։ |
Դիտեք նաև՝
«Հենց այսօր՝ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, ՀՀ-ն գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Սա որևէ արտառոց բան չէ, քանի որ զարգացման տրամաբանությունը պետք է լինի այնպիսին, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա ցանկացած պահի արձանագրվի երկրի զարգացման առավել բարձր մակարդակը»,- ասաց նա՝ հավելելով, որ բարեկեցության ցուցանիշները երևում են նաև բանկային տվյալներից։ «ՀՀ ռեզիդենտ քաղաքացիների բանկային ավանդներն ու հաշիվները 2017-ի համեմատ աճել են 141%-ով։ Ֆիզիկական անձանց դեպքում այդ հաշիվները աճել են 125%-ով, իսկ իրավաբանական անձանց դեպքում շրջանառությունը՝ 175 %-ով՝ 2017-ի համեմատ։ Այսինքն՝ փողը կոնկրետ տեղում կա և պատկանում է կոնկրետ մարդկանց»,- ասաց Փաշինյանը։ |