▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գեյ չեմ. դիմահարդարվող տղան պատասխանում է քննադատություններին

Life.panorama.am-ը գրում է. Արդեն երկու օր է, ինչ համացանցի հիթ է դարձել հայ դիմահարդար տղայի՝ Արամ Խաչատրյանի, տեսանյութը, որտեղ նա շպարվում է: Տեսանյութից հետո գրեթե բոլորը սկսեցին նրան քննադատել՝ ընդհուպ մինչեւ անձնական վիրավորանքներ հնչեցնել:

Կայքը Արամի հետ զրույց է ունեցել՝ խոսելով նրա հետաքրքրություններից, ընտանիքի վերաբերմունքից ու քննադատություններից հետո իր ապրումներից:

-Արամ, մեկ տեսանյութ ու բոլորը սկսեցին Ձեր մասին խոսել: Ինչպես՞ եք գնահատում հասարակության նման վերաբերմունքը:

-   Հասարակությունը պարզապես վախենում է ամեն ինչից, ինչ նոր է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ հասարակությունը վախենում էր սեւամորթ տղայից, ով ամուսնացել է հայ աղջկա հետ: Հասրաակությունը վախենում է ամեն նորից ու անսովորից: Կան տղամարդիկ, ովքեր Make up չեն անում, բայց շատ ավելի վատ բաներ են անում ու այս երկիրը չի զարգանում հենց նման մարդկանց պատճառով: Բոլոր դեպքերում՝ ես Հայաստանից դուրս եմ մեծացել, 19 տարեկանում ենք ընտանիքով Սոֆիայից եկել Հայաստան ու իմ մտածելակերպում գուցե տարբերվող բաներ լինեն: Ինչեւէ, ես ընդունում եմ հասարակության կարծիքը, քանի որ ինքս էլ ուզում եմ, որ նրանք ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ: Միաժամանակ՝ չեմ ուզում հակասեմ ինքս ինձ. չեմ ուզում ինձ նայելով՝ մարդիկ տեսնեն իմ Make up-ը, ուզում եմ նրանք տեսնեն դիմահարդարման տակ թաքնված մարդուն: Ես առօրյայում չեմ շպարվում, դա պարզապես հոբբի է, դիմահարդարումից հինգ րոպե անց ես մաքրում եմ այն:

-Արամ, Ձեր հասցեին բազմաթիվ վիրավորական հայտարարություններ հնչեցին, այդ թվում եւ սեռական կողմնորոշման հետ կապված խոսքեր: Համարձակ ու անկեղծ լինելով՝ կասե՞ք դուք ունեք ոչ ավանդական սեռական կողմնորոշո՞ւմ:

-    Ես գեյ չեմ: Եթե ես այդպիսին լինեմ, կասեմ: Եթե համարձակություն ունեմ նման տեսանյութ հրապարակելու, ապա նույն համարձակությամբ կասեի նաեւ, որ գեյ եմ: Պարզապես ինձ մոտ հակումների հետ կապված խնդիր կա, իմ օրգանիզմն ավելի շատ կանացի հորմոններ է արտահայտում, քան տղամարդկային: Դեռ փոքրուց ինձ դուր էին գալիս աղջկական խաղալիքները, գույները, հետաքրքությունները, աղջիկների հետ ընկերանալը եւ այլն:

-Ձեր կյանքում ինչ-որ մեկը կա՞:

-   Ոչ, այս պահին ես ազատ եմ:

-Հայկական ընտանիքներում ընդունված չէ, երբ տղան կարող է Ձեզ նման առաջադեմ հայացքներ ունենալ: Հետաքրքիր է՝ Ձեր հետաքրքրությունների վերաբերյալ ի՞նչ վերաբերմունք ունի Ձեր ընտանիքը:

-   Ես դաստիարակվել եմ շատ խիստ մթնոլորտում, թեեւ կրկնվեմ՝ փոքր տարիքից ունեի այս հակումը: Ծնողներս շատ խիստ են եղել, պատժել են, արգելել ինձ աղջկական հետաքրքրություններով տարվել, բայց բնության դեմ ոչինչ չես անի: Եղբայրս, ով նույն տանն է մեծացել, չունի այդ խնդիրը, իսկ ես ունեմ, նշանակում է՝ դա դաստիարակության խնդիր չէ: Ինչ մնում է այսօր  նրանց վերաբերմունքին՝ հայրս երկու տարի առաջ է մահացել, իսկ մայրս  տիպիկ հայ կին է, իմ քայլերի հետ կապված կան բաներ, որ իրեն դուր չեն գալիս, բայց նաեւ նա սիրում է իր երեխային: Չեմ կարող խաբել ու ասել, թե մայրս ասաց, որ շատ ուրախ է իմ նման քայլի համար, բայց սա իմ կյանքն է ու ես կարողացել եմ իմ մեջ այդքան համարձակություն գտնել, որ անեմ այն, ինչ ինձ դուր է գալիս:

-Արամ, ովքե՞ր են Ձեր ընկերները:

-    Իմ ընկերների 90%-ը մարդիկ են, ովքեր ունեն ավանդական սեռական կողմնորոշում ու իմ այս քայլն իրենց համար նորմալ է: Նրանք ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ: Նրանք շարունակում են ինձ հետ ընկերություն անել, ավելին՝ ընկերներիս շարքը ֆեյսբուքում էլ գնալով ավելանում է: Ես տեսանյութը հրապարակելուց հետո հարյուրավոր նամականեր եմ ստացել, որտեղ անծանոթ մարդիկ անգամ ողջունել են իմ այս է քայլը: Անձնական նամակով չի եղել գոնե մեկ վատ մեկնաբանություն:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее