Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասանուհի Եվա Զոհրաբյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Եվան դեռ փոքրուց է հետաքրքրված եղել արվեստի այս ճյուղով.
«Փոքր ժամանակ իրականությունն ինձ համար շատ սահամանփակ էր՝ լի հնարավորություններով: Իմ երեւակայությունն ավելի շատ ազատություն էր փնտրում, եւ ես ինձ համար փորձում էի ստեղծել այդ հորինված իրականությունը, որի միակ ճանապարհն ինձ համար խաղալն էր եւ խաղի միջոցով կոնտակտ հաստատել իմ երեւակայության հետ: Այդպիսով սկսեցի առաջին քայլերս Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում»,- պատմեց եվան:
Դերասանուհու խոսքով՝ թատրոնում իրեն լիարժեք է զգում բոլոր ժանրերում.
«Թատրոնում կերտում եմ տարբեր կերպարներ եւ առանձնացնել որեւէ ժանր, կնշանակի, թե թերանում եմ իմ մասնագիտության մեջ: Կյանքում կա ամեն ինչ, եւ մարդու մեջ նույնպես. չի կարելի բացառել մեկը՝ շեշտելով մյուսը: Ամենաողբերգիկ տեսարանում կարելի է գտնել զավեշտալի մի բան եւ հակառակը»,- նկատեց մեր զրուցակիցը:
Երիտասարդ դերասանուհին չի թաքցնում, որ ընտրյալ ունի, բայց եւ չի բացում փակագծերը.
«Ես գեղեցիկ եմ, եւ իմ սիրտը զբաղված է. այսքանով վերջակետ դնենք հարցին»,- զրույցն ավարտեց Եվան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում