▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես գալու եմ քո հետևից․ գալու եմ, որ պատասխան տաս»․ Գևորգ Սուջյանը՝ Մասիսի քաղաքապետին

 

 

«Դավիթ Համբարձումյան ես, ինչ ես, ես գալիս եմ քո հետևից, գալիս եմ Հայաստան, դու պիտի պատասխան տաս: Քեզ ազատ են արձակել, որովհետև դեռ գործում են սերժական օրենքները: Մենք ամեն ինչ անելու ենք, որ զանգվածային ջարդերի բոլոր մասնակիցները պատասխան տան օրինական ճանապարհով»,- ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ապրող Գևորգ Սուջյանը:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու գործով: 

Նրա կողմնակիցները  բողոքի ցույցեր էին անցկացնում ՝ պահանջելով քաղաքապետին ազատ արձակել:

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ, երբ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետը ազատ է արձակել, կրքերը տեղափոխվեցին համացան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարդիկ իրենց տարակուսանքը հայտնելով, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշման առիթով, շարունակում են պահանջել պատժել Էրեբունիում զանգվածային անկարգությունների բոլոր մեղավորներին ու դրանց հետ առնչություն ունեցողներին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее