▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան

Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ. այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքերով, ընտրությունները երկբևեռ են լինելու. «Այն, ինչ անում է իշխանությունը կապված իմ կամ այն հնարավոր դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելուիրենք իմ տեղը քարոզչություն են անում: Իրենք աջակցում են ու աջակցելու են այս բևեռի ձևավորմանը»:

/filemanager/uploads/2021/01/week-4/robert_qocharyan.jpg

«Գիտեմ՝ շատերի մոտ տպավորություն կա, որ իրենք քարոզարշավ են սկսել ու մենք հետ ենք մնում: Մենք հանգիստ ենք, մեր պլանավորված քայլերով առաջ ենք գնալու: Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները:

Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարցեր ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես էլ եմ մտնելու գործընթացի մեջ: Մենք գիտենք, թե երբ ենք սկսելու, ոնց ենք սկսելու, ինչ ուժերով, հանգիստ մնացեք, ուղղակի այս հարցում վստահեք ինձ»,-ասել է նա:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее