▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երջանիկ եմ, քանի որ կողքիս ունեմ սիրող ու ինձ գնահատող ամուսին. Արմինե Պողոսյան

Life.panorama.am-ը գրում է. Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը յոթ ամիս ԱՄՆ-ում բնակվելուց հետո այժմ Երեւանում է: Կայքը նրա հետ զրուցել է ամերիկյան կյանքի եւ նորակազմ ընտանիքի մասին:

-Արմինե, ԱՄՆ-ում  բավականին  երկար ժամանակ անցկացրիք,  շատերն արդեն մտածում էին, որ մշտական բնակություն  եք հաստատել այնտեղ:  Ինչո՞վ էր  պայմանավորված երկարաժամկետ  բացակայությունն  ու ի՞նչը Ձեզ հետ բերեց հայրենիք:

- Ի սկզբանե նախատեսված չէր, որ այդքան երկար պետք է այնտեղ մնայինք. մենք մեկնել էինք ամուսնուս հարազատներին տեսակցելու, սակայն այնտեղ ամուսինս առողջական խնդիրներ ունեցավ, վիրահատվեց, ինչն էլ պատճառ դարձավ, որ ավելի երկար մնանք: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե ԱՄՆ եմ տեղափոխվել ապրելու, ասեմ, որ ես այստեղ եմ ապրում, իսկ Միացյալ նահանգներ երբեմն-երբեմն մեկնում ենք ամուսնուս հետ, քանի որ նա այստեղ ոչ մեկ չունի: Հոկտեմբերի վերջին մենք կրկին կմեկնենք ԱՄՆ, որովհետեւ թղթաբանական խնդիրներ ունեմ, պետք է կարգավորվենք այդ հարցերը: Հույս ունեմ, որ մեկնելուց երեք ամիս հետո շուտ կվերադառնանք, քանի որ այստեղ ես ընտանիք ու աշխատանք ունեմ, ներկայացումներ կան, որտեղ իմ մասնակցությունը պարտադիր է:

-Դժվար չէ՞ր նոր երկրի բարքերին սովորելը, նաեւ մարդկանց  մտածելակերպն  ընդունելն  ու ինտեգրվելը:

- Պետք է խոստովանեմ, որ Հայաստանն ինձ համար ամենահոգեհարազատ երկիրն է, ես ինձ միայն այստեղ եմ տեսնում: Հայաստանում ես որպես կին կայացած եմ՝ ունեմ աշխատանք, սիրված եմ, ճանաչված: Ինձ այստեղից այն կողմ չեմ տեսնում, իսկ ԱՄՆ գնում եմ ստիպված, քանի որ ամուսինս է գնում: Այն, ինչ անում ես Հայաստանում, այնտեղ չես կարող անել: Գուցե շատերին տարօրինակ թվա ասածս, բայց ֆիլմեր նկարահանելիս, կամ ներկայացումներ բեմադրելիս այն պրոֆեսիոնալիզմը, որ կա Հայաստանում, այնտեղ միանշանակ չկա: Դրա համար էլ ԱՄՆ-ում ոչինչ չեմ անում ու ոչ էլ հասկանում եմ այնտեղի մարդկանց մտածելակերպը: Չարախոսություն թող չթվա, բայց նրանց մեջ այսպիսի մի մոտեցում կա՝ կազմավորված ստեղծագործական խմբերը նոր մարդկանցով չեն համալրվում, անընդհատ նույն դեմքերով են աշխատում: Երբ Հայաստանից դերասան է գնում ԱՄՆ, ըստ իս, ցանկության դեպքում պետք է հրավերք անեն, այլ ոչ թե սպասեն, որ տվյալ դերասանը գնա եւ ասի, թե եկել եմ, ինձ գործ տվեք: Այս իսկ պատճառով այնտեղ ոչնչով չեմ զբաղվում, պարզապես ամուսնուս հետ վայելում եմ օրերս: Ինչ վերաբերվում է օրենքներին, այ այդ առումով ԱՄՆ-ն հիանալի երկիր է: Այնտեղ դու կարող ես օրենքով ապրել, ինչը բացակայում է մեր երկրում: ԱՄՆ-ում պետությունը քեզ գնահատում է ու տալիս բազում հնարավորություններ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու, սովորելու: Ես շատ գնահատում եմ նրանց այդ մոտեցումը, բայց եւ կարծում եմ, որ եթե մեր երկիրը եւս այդպիսին լիներ, ապա Հայաստանից ավելի հրաշք վայր աշխարհում չէր լինի: Մեր ժողովրդին միայն կասեմ, որ շատ բարձր գնահատեն մեր պետությունը,  ու այն չշփոթեն ղեկավարության հետ: Ամեն մեկը պետք է սիրի ու փայփայի իր երկիրը:

-Արմինե, վերջին յոթ ամիսների ընթացքում ի՞նչը կամ  ո՞ւմ էիք ամենաշատը կարոտել:

-  Քանի որ այնտեղ ոչնչով չէի զբաղվում, հետեւաբար ամենաշատը կարոտել էի թատրոնը: Կարոտել էի իմ խաղին, ընկերներիս, հարազատներիս: Կարոտել էի թատրոնի ու մեր երկրի օդը: Պատկերացրեք, երբ տեսահոլովակներ էի նայում Երեւանի մասին, սկսում էի արտասվել, կարոտն իսկապես խեղդում էր:

-Նոր առաջարկներ ունե՞ք. մինչ մեկնելը, բացի թատրոնային աշխատանքից, ֆիլմերում կհասցնե՞ք նկարահանվել:

-    Անկեղծ ասաց, երբ ԱՄՆ-ում էի, այստեղից մի քանի առաջարկներ ունեցա, բայց քանի որ վերադարձս ուշացավ, չկարողացա դրանց մասնակցել: Այս պահին նոր հրավերներ չունեմ, բայց շատ ուրախ կլինեմ, եթե հասցնեմ մինչ մեկնելս հետաքրքիր աշխատանքներում ներգրավվել: Իսկ եթե չհասցնեմ այստեղ նկարահանվել, ապա արդեն իսկ մտքեր կան ԱՄՆ-ի իմ լավ ընկերների հետ մինչեւ մարտ ամիս սիթքոմ կամ ներկայացում իրականացնել:

 Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее