Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է.
Երեկ արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը նշել է ծննդյան 33-ամյակը, իսկ այսօր երգչուհին կայքի հետ զրույցում պատմել է ոչ միայն ստացած անակնկալներից, այլեւ անկեղծացել է անձնական կյանքի մանրամասներով:
«Ծննդյանս օրը երեկ էր, բայց ես դեռ կարծես հետ չեմ վերադարձել. Հուզված եմ ու անսահման ուրախ, որ ինձ շրջապատում են ջերմ, հոգատար ու ինձ սիրող մարդիկ: Քանի որ երգում եմ ռեստորաններից մեկում, հենց բեմում եղան առաջին անակնկալները` ընկերներս շնորհավորեցին ինձ, նրանց գեղեցիկ անակնկալից անգամ չկարողացա շարունակեմ երգել: Շատ նվերներ, ծաղիկներ, փուչիկներ եմ ստացել ընկերներիս կողմից, ուրախ եմ, որ նրանց ունեմ իմ կյանքում: Բավականին մեծ նվեր ստացա պրոդյուսերիս` Արայիկ Գաբաջյանի կողմից, որի մասին դեռ չեմ բարձրաձայնի` առաջիկա օրերին բոլորը կիմանան: Ես առանձահատուկ ուզում եմ նշել, որ Արայիկն իմ տան անդամն է, նա ուղղակի իմ պրոդյուսերը չէ, ես հոգաչափ շնորհակալ եմ իրեն, որ ինձ հետ է ամեն հարցում: Նա ինձ շատ նվերներ է մատուցել, բայց այն, որ երկու տարի արդեն աշխատում ենք միասին, ինձ համար արդեն մեծ նվեր է: Ես չգիտեմ` կգա արդյոք մի օր, որ մենք այլեւս միասին չաշխատենք, բայց եթե Աստված չանի նման օր էլ գա, ուրեմն նա հաստատ կշարունակի ինձ համար մնալ իմ տան անդամը»,- պատմեց Գայան ու ընդգծեց` իր համար ընկերությունը մեծ արժեք ունի.
«Ես նվիրվող մարդ եմ, եթե սիրեցի, եթե ընկերացա, ուրեմն դա ողջ կյանքի համար է: Եթե մարդիկ իմ հանդեպ լավ տրամադրված լինեն, թողնեն իրենց սիրեմ ու իրենք էլ ինձ սիրեն, ուրեմն նրանք իսկապես երջանիկ կարող են լինել, որովհետեւ ընկերության համար ես անգամ կյանքս կտամ: Փառք Աստծո, այսօր Հայաստանում, որտեղ ոչ մի հարազատ չունեմ, ձեռք եմ բերել ինձ համար հարազատ ընկերներ»,- նկատեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում