▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Ելիզավետա թագուհու թոռը չեմ. Նանան՝ Լիլիթ Հովհաննիսյանի՝ իրեն կրկնօրինակելու մասին

Քիչ առաջ համացանցում հրապարակում է հայտնվել՝ «Լիլիթ Հովհաննիսյանը կրկնօրինակում է Նանայի հայտնի լոգոն» վերնագրով, որը մեծ քննարկումների ալիք է բարձրացրել: Asekose.am-ը կապ հաստատեց Նանայի հետ՝ ճշտելու` արդյո՞ք վերջինս համամիտ է տարածված կարծիքների հետ, երգչուհին ասաց.

«Ես Ելիզավետա թագուհու թոռը չեմ, որ իմ թագը գողանան իմ տանից, պարզապես Լիլիթի զգեստի թագը նման է իմ լոգոտիպին: Տեսահոլովակի պրեմիերայից հետո շատ լսեցի նման կարծիքներ, սակայն կարծում եմ` պետք չէ նման թեմաների շուրջ ծավալվել և դրանք խորացնել»:

Այն հարցին` արդյո՞ք ինքն անձամբ որևէ նմանություն տեսնում է երկու թագերի միջև, վերջինս, եզրափակելով մեզ հետ զրույցը, ասաց.

«Աղջիկ է էլի»:

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее