▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես էլ որպես նորմալ հայ տղամարդ մտածում եմ ամուսնության մասին, բայց ամեն բան իր ժամանակին

 

Ես էլ որպես նորմալ հայ տղամարդ մտածում եմ այդ մասին, բայց ամեն բան իր ժամանակին. Էրիկը՝ ընտանիք կազմելու ու նոր տեսահոլովակի մասին

Life.panorama.am-ը գրում է,

Մեզ հետ զրույցում Էրիկը պատմել է երգի եւ տեսահոլովակի ստեղծման մասին, ինչպես նաեւ կիսվել է իր ապագա ընտանիքի մասին պատկերացումներով:

««Իմ ամենալավ» երգը ստեղծվել էր վաղուց: Սկզբում մտադրություն ունեի այս երգը  գեղեցիկ կերպով ներկայացնել իմ հանդիսատեսին, ուստի փորձում էի գաղտնի պահել բոլորից, սակայն պետք է նշեմ, որ ամիսներ առաջ այս երգը շատ պատահաբար հայտնվեց համացանցում ու չնայած մեր ջանքերին եւ փորձերին, որպեսզի այն համացանցից հեռացվի, միեւնույն է, հասցրեց տարածվել ու սիրվել: Այս երգը սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ կատարեցի նաեւ մենահամերգիս ժամանակ ու եւս մեկ անգամ հասկացա, որ այն շատ է սիրվել ու պարտադիր պետք է տեսահոլովակի տեսքով կյանք տամ իմ այս աշխատանքին: Ի դեպ, շատ գեղեցիկ երգի համար շնորհակալ եմ  Ռիչարդ Մադլենյանին, ով հեղինակել է երաժշտությունը եւ  Սվետլանա Բոսնոյանին, ով գրել է հրաշալի տողերը»,- պատմեց Էրիկն ու անդրադարձավ տեսահոլովակի ստեղծմանը.

«Թող անհամեստություն չթվա, բայց արձագանքներից ելնելով կարող եմ փաստել, որ սա այն տեսահոլովակներից է, երբ լրացնում է երգին եւ էլ ավելի տպավորիչ դարձնում այն, ամեն դեպքում՝ դա են վկայում մեկ օրում հնչած դրական արձագանքներն ու դիտումները: Ինձ պետք էր տեսահոլովակ, որը չէր փչացնի երգս, ինչն էլ եւ ստացվել է:  Վերջին երկու ամիսներին մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում ու ես շատ ուրախ եմ, որ կարողացա ստեղծել մի գործ, որը ինչ-որ կերպ մարդկանց դրական տրամադրություն կհաղորդի»,- նշեց երգիչը:

Էրիկի տեսահոլովակի հերոսները իրական կերպարներ են՝ հայկական շոու բիզնեսի հայտնի ընտանիքները եւ մեր օրերի ամենագլխավոր մարդը՝ հայ զինվորը.

«Նոր աշխատանքիս ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, բայց տեսահոլովակում մեր հայտնի ընտանիքներին ընդգրկելն իմ գաղափարն էր: Երգը սիրո եւ ամենալավ աղջկա մասին է, ու քանի որ ցանկացած տղամարդու համար ամենալավը հենց իր կինն է, իր սիրելին, ես որոշեցի, որպեսզի տեսահոլովակիս հերոսները իմ ընկերները լինեն իրենց ամենաների հետ: Ցավոք, ընկերներիցս ոչ բոլորին եմ կարողացել ընդգրկել տեսահոլովակիս մեջ, նրանցից շատերն էլ քաղաքում չէին: Բայց պետք է հատուկ շեշտեմ, որ ինձ համար այսօրվա ամենակարեւոր եւ հայտնի հերոսները մեր զինվորներն են, դրանից ելնելով էլ տեսհոլովակիս հերոսների շարքում ներկայացրել ենք նաեւ զինվորին իր սիրելիի հետ. հուսամ, որ մեր բոլոր զինվորները ողջ ու առողջ կգան եւ կհասնեն իրենց սիրած աղջիկներին»,- պատմեց Էրիկը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее