Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է իր տեսակետներով եւ աշխարհայացքով մշտապես տարբերվող, իր նպատակներին ամեն գնով հասնելու պատրաստակամությամբ հայտնի Արուսիկ Մկրտչյանը՝ նույն ինքը դիջեյ Վակցինան:
Մեր այսօրվա երիտասարդությունը կարծես թե մեծ քայլերով առաջ է գնում,միաժամանակ հայկական ավանդական մտածողությունից հրաժարվելու գործընթացըերբեմն կարծես այլ կերպ է ընկալվում` շփոթելով ազատ մտածողությունը գռեհկությանհետ, հետաքրքիր է` Ձեր կարծիքը այս առումով, արդյոք մեր երիտասարդությունըառաջադիմություն ասվածը միշտ է ճիշտ ընկալում:
- Միանշանակ կարող եմ ասել, որ մեր երկրում առաջադիմություն հասկացությունը բավականին խեղաթյուրված է ընկալվում: Առաջադիմությունը առաջին հերթին վերաբերվում է գիտակցությանը, գիտելիքի ավելացմանը եւ աշխարհայացքի լայնացմանը, նոր միայն դրանից հետո կարելի է խոսել առողջ առաջադիմության եւ ազատությունը ճիշտ օգտագործելու մասին: Առանց համապատասխան գիտակցական մակարդակի եւ գիտելիքի ազատությունը միայն չարիք կարող է դառնալ:
Վակցինա, մի անգամ նշել եք, որ տարիներ առաջ ցանկություն եք
ունեցել կոտրել կարծրատիպերը, ինչու ոչ մարտահրավեր
նետելով մարդկանց, հետաքրքիր է` հիմա, երբ հետ եք նայում,
Ձեզ հաղթանակած զգո՞ւմ եք եւ ի՞նչ խորհուրդ կտաք այն
երիտասարդներին, ովքեր եւս չեն ուզում հանրային կարծիքի զոհ դառնալ:
- Որպես այդպիսին կարող եմ ասել, որ այո, հաղթել եմ եւ փոխել եմ որոշ կարծրատիպեր՝ ցավոք ինձ վրա վերցնելով բազում հարվածներ: Ինչ-որ հարցերում առաջամարտիկ եմ զգում ինձ, հուսով եմ, որ այդ իմ «զոհը» կօգնի շատ աղջիկներին լինել ավելի վստահ եւ պայքարել նպատակներին հասնելու համար: Կյանքը մեկն է՝ պետք է ապրել սեփական կանոններով եւ եթե այդ կանոնները չեն վնասում ոչ մեկին եւ ի օգուտ են գնում սեփական երջանկությունը կերտելու ճանապարհին, ապա ինչո՞ւ չպայքարել, չէ, որ հասարակությունը ժամանակի ընթացքում միշտ է փոխում իր կարծիքը:
Մի անգամ նշել եք, որ խիստ նվիրվող եք Ձեր գաղափարներին,
անգամ կերպարին եւհագուստի համար սիրելի գույներին,
ուզում եմ հասկանալ` խիստ նվիրվո՞ղ եւ կապվողեք նաեւ
մարդկանց, թե այդ հարցում ներքուստ որոշակի պատնեշ ունեք:
- Չափից շատ նվիրվող մարդ եմ, եթե ես սիրում եմ մարդուն, ապա պատրաստ եմ մինչեւ մահ նվիրված լինել նրան, լինի նա սիրելի էակ, թե պարզապես ընկեր:
Վակցինա, Ձեր կերպարով մի փոքր ագրեսիվ եք թվում, բայց շատերը
գիտեն, որ շատ զգացմունքային մարդ եք եւ երբեք չեք կարող անտարբեր
մնալ նույն սոցիալական խնդիրների նկատմամբ: Ի՞նչ եք կարծում` մի
փոքր իրարամերժություն չկա Ձեր արտաքինի եւ ներքինի միջեւ:
- Այո, շատ ճիշտ եք, բայց այդ կերպարը շատ անգամ զրահ է, որը թաքցնում է իմ ներքին ես-ը: Իրարամերժությունից չեմ վախենում, քանի որ այն մարդիկ, ովքեր ի վիճակի են նկատել զրահի թափանցիկությունը, կտեսնեն նաեւ իրական մարդուն: Շատերն ունեն զրահներ, եւ ինչքան ամուր է այն, այդքան նուրբ է ներսի մարդը. պետք չէ խաբնվել տեսքին:
Ի՞նչն է մեր օրերում Ձեզ ամենաշատը հուզում եւ նյարդայնացնում ու
ինչն էգոհացնում:
– Հուզում է այն անդունդի խորությունը, որի ուղղությամբ մենք բոլորս քայլում ենք թե գլոբալ, թե էկոլոգիական խնդիրների եւ պատերազմների, թե լոկալ իմաստով: Ինձ շատ է հուզում մարդկանց հանապազօրյա հացի խնդրի ու մի շարք այլ սոցիալական ու իրավական խնդիրների առկայությունը: Նյարդայնացնում է, որ մարդկանց մեծ մասը չի գնահատում սեփական կյանքը եւ ապրած րոպեները լցնում է ուրիշների կյանքի մասին ինֆորմացիայի հավաքմամբ ու տարածմամբ: Իսկ այ գոհացնում է, որ կան մարդիկ, ովքեր փորձում են այս ամենի մեջ լավը տեսնել ու պայքարել այդ լավը շատացնելու ուղղությամբ:
Մի անգամ նշել եք, որ մարդիկ Ձեզանից պետք
է մի փոքր վախենան,հետաքրքիր է`թշնամիներ
ունե՞ք:
– Փորձում եմ թշնամիներ չունենալ եւ ինքս թշնամի չեմ հանդիսանում, պարզապես «պոչիկս» տրորողը միշտ էլ կստանա իրեն հասանելին, բայց դա թշնամություն չէ, դա պարզապես արդարություն է:
Այսօր կորպորատիվ միջոցառումներին Ձեզ տեսնելը բրենդի նման մի բան էդարձել:
Քանիցս նշել եք, որ համեմատելով մյուս դիջեյների գնացուցակի հետ՝ Ձեր գնացուցակը
արդարացված է, հետաքրքիր է` ճանաչելիությունը եւ իսկապես բրենդ համարվելը
գնացուցակի վրա ազդում է:
– Բնականաբար, ճանաչված լինելն ու այդպես կոչված բրենդ լինելը ազդում է գնացուցակի վրա, բայց կարող եմ նշել, որ չկա անորակ բրենդ, որի համար մարդիկ պատրաստ են վճարել: Իմ դեպքում ճանաչելիությունն ու մարդկանց սպասելիքները արդարացված են լինում:
Արուսիկ, սպասում եք ձեր երկրորդ բալիկին եւ ուզենք, թե չուզենք, մարդիկ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նրա հայրը (ինչպես եղավ Ձեր առաջնեկի դեպքում): Այս անգամ կբացահայտե՞ք փոքրիկի հայրիկին:
– Բալիկիս նորությունը անտարբեր չթողեց շատ շատերին՝ ոմանք զարմացան, ոմանք էլ ուրախացան, բայց, այնուամենայնիվ, դա շատ անձնական թեմա է եւ հարկավոր չէ այն սկանդալային նորություն դարձնել: Ես եւ ապագա երեխայիս հայրիկը միասին ենք արդեն մեկ տարի եւ մենք շատ երջանիկ ենք, որ ունենալու ենք մեր բալիկին:
Հետաքրքիր է` ավագ եղբայրը սպասո՞ւմ է իր նոր ընկերոջը:
– Այո, Վիկը մեծ սիրով ու անհամբերությամբ սպասում է եղբոր լույս աշխարհ գալուն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում