▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դիմում չեմ գրել. Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, որ զրկվելու է պատգամավորական մանդատից

armtimes.com-ը գրում է. «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած  Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ՀՀԿ-ի, «Դաշնակցություն» կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի մի շարք թեկնածուների ինքնաբացարկի, այսինքն՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումները, որում նշվում էր նաեւ Խաչիկ Մանուկյանի անունը:

- Պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք հրաժարվել ձեր պատգամավորական մանդատից:

- Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ:

- Այդ դեպքում ինչպե՞ս է ձեր անունը հայտնվել ԿԸՀ ներկայացված ցուցակում:

- Այ չգիտեմ, դա իրենց պետք է հարցնեք: Ինչու պետք էիմ անունը հայտնվի, եթե տենց բան չկա, եւ եթե հիմա հայտնվել է, ով է դրա պատասխանը տալու:

Իսկ հիմա, երբ տեղեկացաք այդ մասին, ի՞նչ եք անելու: Ի՞նչ քայլեր կձեռնարկվեն ձեր կողմից:

- Ես չգիտեմ, պաշտոնապես ոչ մի տեղեկություն չունեմ, ես սա համարել եմ որպես խոսակցություն, նման խոսակցություններ մի քանի անգամ են եղել: Չեմ կարող ավել բան ասել:

- Հիմա չե՞ք պայքարելու ձեր պատգամավորական մանդատի համար:

- Այսինքն ինձ մանդատից զրկել են, ե՞ս պետք է պայքարեմ...

- Համենայնդեպս ձեր անունը նշված է:

-Կարող է՝ սխալվել են, ԿԸՀ-ն հաճախ է սխալվում: Ես վաղը պարզելու եմ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ«Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում ԿԸՀ-ի՝ պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում նաեւ իր անվան առկայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее