▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես դեռևս բացարձակապես ծնողներիս օգնությամբ եմ այս ասպարեզում ներկայանում. Սոնա Ռուբենյան

Life.panorama.am-ը  երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ զրուցել է նոր ֆոտոշարքի եւ ստեղծագործական ծրագրերի մասին:

Վերջին օրերին Սոնան իր նոր ֆոտոշարքից մեկ լուսանկարով էր կիսվել, իսկ այսօր երգչուհին մեզ տրամադրեց եւս մեկ լուսանկար ու պատմեց մանրամասների մասին.

«Ես ու իմ շատ լավ ընկեր լուսանկարիչ Ռոբերտ Քոլոյանը համպատրաստի որոշեցինք հետաքրքիր ֆոտոշարք իրականացնել, որտեղ ես կլինեմ ոչ թե բեմական կերպարով, այլ կներկայանամ առօրյա իրավիճակում: Հենց դրա համար էլ լուսանկարներն իրականացրեցինք բնության գրկում, ի դեպ՝ նկարահանումներն իրականացվել են Հրազդանի կիրճում: Այս ֆոտոշարքի լուսանկարները ամողջությամբ կներկայացնեմ ավելի ուշ, բայց նկատեմ, որ ես ու Ռոբերտն արդեն մտածում ենք հաջորդ ֆոտոշարքի մասին: Չեմ կարող չնշել, որ հիացած եմ Ռոբերտ Քոլոյանի լուսանկարչական աչքով, նա իսկապես շատ տաղանդավոր մասնագետ է»:

Մեզ հետ զրույցում Սոնա Ռուբենյանը նկատեց, որ վերջին օրերին գրեթե ամեն օր է ստեղծագործում.

«Ես առհասարակ շատ եմ ստեղծագործում, բայց վերջին օրերին գրեթե ողջ օրս տրամադրում եմ նոր երգերի ծնունդին, մտքումս միշտ մեղեդիներ են սավառնում: Չգիտեմ ինչի հետ է կապված, բայց այս շրջանում կարող եմ ոգեշնչվել յուրաքանչյուր գեղեցիկ երեւույթից: Տարվա եղանակն էլ իր հերթին է ոգեշնչում, թեպետ իմ ամենասիրելի եղանակը աշունն է եւ տարվա այդ շրջանում յուրաքահատուկ զգացողություններ եմ ունենում, բայց ուրախ եմ, որ մեր երկրում կարող ենք իրենց ողջ գեղեցկությամբ տեսնել տարվա չորս եղանակները, քանի որ ամեն եղանակ իր հետ բերում է նոր գույներ, նոր տրամադրություններ ու նոր ոգեշնչման աղբյուրներ»,- ստեղծագործական տրամադրությամբ նշեց երգչուհին:

Այս պահին Սոնա Ռուբենյանը զբաղված է նոր երգով, որը շուտով կներկայացնի իր հանդիսատեսին.

«Այս պահին մի նոր երգ են առաջարկել ինձ, որի հեղինակին դեռ չեմ բացահայտի: Այն շատ  գեղեցիկ երգ է, որը շուտվ կներկայացնեմ ու սիրով կսպասեմ արձագանքներին: Բացի այս՝ մայրս նոր երգի խոսքեր է գրել, որը կոչվում է «Հայաստան», ու ես էլ հիմա փորձում եմ համապատասխան մեղեդիներ տալ դրան. շատ գեղեցիկ ու տպավորիչ խոսքեր են գրված ու պետք է մեղեդիներն էլ համապատասխան լինեն»,- հավելեց մեր զրուցակիցը:

Սոնա Ռուբենյանը դեռեւս միայն իր համար է ստեղծագործում ու դժվարանում է իր երգերի վաճառքը պատկերացնել.

«Ես դեռ ստեղծագործողների այդ գիտակցությանը չեմ հասել, որպեսզի չխանդեմ իմ երգերին ու ուրիշներին վստահեմ: Շատ եմ խոսել տարբեր հեղինակենրի հետ ու հասկացել եմ, որ դա շատ երկար տարիների ու բարդ ընթացք է, որի միջով ես էլ պետք է անցնեմ: Իհարկե, դեմ չեմ լինի, եթե իմ նախըտրած երգիչը իմ երգն այնպես ներկայացնի, որ ես նրան վստահեմ ու հաճույք ստանամ կատարումից»,- ծիծաղելով նկատեց երիտասարդ ստեղծագործողը:

Երգչուհու համար հաճախակի տեսահոլովակ նկարահանելը ինքնանպատակ չէ, ավելին՝ նրա խոսքերով տարիներ առաջ տեսահոլովակին նշանակություն չի տվել.

«Երբ նոր էի այս ոլորտում, այնքան էլ շատ չէի կարեւորում տեսահոլովակի առկայությունը, բայց հիմա կարծիքս մի փոքր փոխել եմ, կարծում եմ տեսահոլովակն էլ իր հետաքրքրությունն ունի, միաժամանակ հաճախակի տեսահոլովակ նկարահանելն էլ մեծ գումարներ է պահանջում: Ես դեռեւս բացարձակապես ծնողներիս օգնությամբ եմ այս ասպարեզում ներկայանում, շատ ուրախ եմ, որ կան ռեսուրսներ ու օգտագործվում են դրանք, բայց հաճախակի տեսահոլովակ նկարահանելն այնքան էլ հեշտ բան չէ, ես էլ փորձում եմ գոնե տեմպից շատ հետ չմնալ»,- նշեց նա:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее