▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չգիտեմ՝ ով ա բողոքել, բայց մի հատ հայվանի մեկն ա. Սուպեր Սաքո

Blognews.am-ը գրում է.

Երբ համացանցում հայտվեց Սուպեր Սաքոյի և Թաթուլի «Նա, նա, նա» երգը, միանգամից քննադատությունների ալիք բարձրացավ, դա հերիք չէր, կարճ ժամանակ անց այն ջնջվեց Յութուբից՝ աբրբեջանցու բողոքի հիման վրա: Այս ամենի մասին պարազաբանում ստանալու համար մենք զրուցել ենք Սուպեր Սաքոյի հետ:

-ը զրուցել է Սուպեր Սաքոյի հետ: 

«Երգը մեկ տարի առաջ ենք ձայնագրել: Ինձ բոլորովին չի հետաքրքրում, թե ով ինչ ա խոսում:  Եթե մարդիկ կուրսի չեն դեռ Սուպեր Սաքոյի մասին,  ապա ասեմ մաքուր հայերենով՝ ինձ միևնույն է: Երբեմն մարդիկ մոռանում են, որ ես ռեփեր եմ,  ոչ թե վաստակավոր կամ ժողովրդկան երգիչ»:

Սաքոն նշեց, որ երգի հեղինակը Նուրին է, որից էլ ստացել են իրավունք կատարելու. «Մենք նամակ ենք ուղակել Յութուբին և նրանք ասացին, որ մի քանի օրից նորից երգն կլինի հասանելի: Ես չգիտեմ՝ ով է բողոքել, բայց մի հատ հայվանի մեկնա էլի, ուզումա վատություն արած լինի իրա արևին»:

«Ես ստեղծագործում եմ իմ երկրպագուների համար, ով իմ երգը չի սիրում ես դեմ չեմ, քանի որ ճաշակին ընկեր չկա: Բայց ինձ ոչ տաք, ոչ սառն է, իրանք տանը նստած ժամանակ են գտնում, որ իմ մասին քննադատական բան գրեն, իսկ ես նստած թանգանոց մեքենայի մեջ, իմ թանգանոց ժամացույցով, թանգանոց շորերով և իմ կուկլա  կնոջս հետ՝ գնում եմ մի շատ թանգանոց ռեստորան: Իմ կյանքը շատ ուրախ և լավ է անցնում»:

Խոսել ստեղծագործական նորությունների մասին՝ Սաքոն նշեց, որ շուտով պատրաստ կլինի նոր ձայնասկավառակը. «Կլինի տասնհինգ երգ: Դուետներ Փոլ Բաղդադլյանի և Հարութ Փամբուկչյանի հետ, ում հետ երկու տարի առաջ էի ստեղծագործել՝ Արմենչիկից և Սիրուշոյից առաջ, բայց սպասում էի մինչև ձայնասկավառակս պատրաստ լինի»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее