▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման». Մկրտիչ Արզումանյան

Հատված դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Մկրտիչ Արզումանյանի՝ Արտակ Ալեքսանյանին տված բացառիկ հարցազրույցից:

Արտակ Ալեքսանյան. – Անընդհատ խոսվում է Հայկոյի քաղաքացիական ակտիվության և քո քաղաքացիական պասիվության մասին: Այդ առումով կարծիքները երկու խմբի են բաժանված: Մի մասն ասում է, որ չի բացառվում, որ Մկոն շատ ավելի խորն է ամեն ինչ ընկալում, բայց չի ուզում մակերեսային բան ասել: Երկրորդ խումբն այն կարծիքին է, որ Մկոն, այնուամենայնիվ, զգուշավոր է, և ամենաապահով վայրը պրոֆեսիոնալ հարթությունն է:

Մկրտիչ Արզումանյան. – Ես աշխատում եմ բոլորի համար: Իմ հիմնական աշխատանքը պետք է լինի այն, որ իմ մեսիջները ես հասցնեմ մարդկանց: Այսինքն՝ քաղաքականությունն իմ դաշտը չի, որ ես ներխուժեմ քաղաքականություն ու սկսեմ լուրջ խոսել:

https://newmag.am/wp-content/uploads/2015/11/Mko-1.jpg

Ա. Ա. – Բայց ոչ ոք չի խանգարում «Ֆեյսբուք»-ում ստատուս գրել:

Մ. Ա. – Այո՛, բայց չեմ սիրում դրանով զբաղվել, որովհետև խնդիրը ստատուս գրելով չի լուծվում: Ես չեմ կարող պարզապես արտահայտվել՝ հանուն արտահայտվելու: Եթե ես արտահայտվեմ, ուրեմն կմիանամ, ուրեմն մինչև վերջ կգնամ, բայց մինչև այդ պետք է իմանամ՝ ում կողքն եմ կանգնելու, հարգեմ այդ մարդուն, որ գնամ մինչև վերջ: Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման: Քաղաքացիական շարժումը առաջին հայացքից է միայն հոբբի թվում: Իրականում դա շատ լուրջ գործ է: Իսկ ես զբաղված եմ. ունեմ շատ անելիք ու հենց դրա միջոցով եմ ինքնարտահայտվում. սա ավելի ազնիվ է ու ավելի պրոֆեսիոնալ:

Նայում ես «Ֆեյսբուք»-ին՝ հասկանում ես, որ իրականում կան այնքա՜ն կարևոր ու հրատապ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որոնք ավելի ցավոտ են մարդկանց համար: Դրանց մասին սոցցանցերում նույնիսկ չգիտեն էլ: Շատ լավ գիտեմ նրանց, ովքեր գրում են, գիտեմ այդ մարդկանց իրական նպատակները:

https://newmag.am/wp-content/uploads/2015/11/Mko-2.jpg

Ա. Ա. – Մի խոսքով` ֆեյսբուքյան ակտիվությունը քեզ համար չէ:

Մ. Ա. – Ո՛չ: Ես շատ մարդկանց կողքին եղել եմ ու հիմա էլ աջակցում եմ, բայց դրա մասին խոսելն իմ բնավորության մեջ չէ, դա բարոյական չեմ համարում: Ես դա անում եմ իմ սրտի, հոգու համար:

Ա. Ա. – Դու ամենաշատ քննարկվող մարդկանցից մեկն ես, ու պարզ է, որ «Ֆեյսբուք»-ում գրում են և՛ լավը, և՛ վատը: Սովորաբար ի՞նչ ես անում. արհամարհո՞ւմ ես, չե՞ս պատասխանում, թե՞ արձագանքում ես:

Մ. Ա. – Ինձ թվում է՝ «Ֆեյսբուք»-ը կքանդի աշխարհը, որովհետև մարդ, որը հնարավորություն չի ունեցել ինքնարտահայտվելու, հիմա կարող է արտահայտվել, գրել, վիրավորել, քննադատել:

Մ. Ա. – Գործընկերներիս մասին չեմ կարող ասել որևէ բան. ամեն մարդ կյանքն իր ձևով է ընկալում: Ես կարծում եմ, որ ինչի էլ հասել եմ, իրականում քիչ է: Եղավ ինչ-որ նվաճում՝ շատ լավ է: Անցանք առաջ:

Ա. Ա. – Հայրության ինստիտուտը փոխվել է: Հիմա մենք ապրում ենք հայրիկների դարաշրջանում, որ հագնում են ջինսեր ու կեդեր: Ինչպիսի՞ հայր ես դու. ճիշտ այն տեսակի՞ց, ինչպիսին ժամանակին հայրդ էր:

Մ. Ա. – Ժամանակաշրջանը շատ մեծ կապ ունի: Բայց այն հիմնական բաները, որ հայրս տվել է ինձ, պահպանվել են:

Ա. Ա. – Ծնողներիդ հե՞տ ես ապրում:

Մ. Ա. – Ո՛չ, ծնողներս Գյումրիում են, մենք՝ Երևանում:

Ա. Ա. – Խի՞ստ ես երեխաներիդ հետ:

Մ. Ա. – Ո՛չ, փորձում եմ խոսել երեխաներիս հետ: Ժամանակ առ ժամանակ նյարդերս չեն հերիքում, բղավում եմ, բայց հեշտ չեմ «մարսում», նեղվում եմ, հետո փորձում եմ հարթել ու ասել, որ դու սխալ էիր: Աղջիկս տասներկու տարեկան է, տղաս՝ վեց:

Ա. Ա. – Դու սովորաբար ստո՞ւմ ես քո երեխաներին, եթե չես ցանկանում, որ նրանք ինչ-որ բան իմանան, թե՞ մայրիկին ես թողնում այդ գործը: Ինչպե՞ս են հարաբերությունները երեխաների հետ:

Մ. Ա. – Շատ բարդ հարց է: Բնականաբար, ամենակարևորն աղջկա ու մոր, տղայի դեպքում՝ հոր հետ շփումն է: Ես էլ, կինս էլ ուշադիր ենք, որ ամեն ինչ ճիշտ լինի: Ինտերնետի ու ինֆորմացիայի դարաշրջանում պետք է այնպես անես, որ երեխան ճիշտ ու մաքուր դաստիարակվի:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Նյումեգ» ամսագրի կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее