Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասան Գեւորգ Չուլյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստասերիալներից: Այժմ Գեւորգը նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում:
Գեւորգ, այն դերասաններից եք, ով դադարներ կարծես թե չի վերցում, Ձեզ պարբերաբարկարելի է տեսնել էկրաններին: Հե՞շտ եք մի դերից մյուսին անցնում: Ինչպե՞ս էկատարվում ներքին կերպարանափոխությունը:
- Թեեւ երբեմն-երբեմն փոքրիկ դադարներ վերցնում եմ, բայց հիմանկանում փորձում եմ մեծ դադարներ չառնել: Ինչ վերաբերվում է կերպարանափոխություններին, սա մեր մասնագիտությունն է: Դերասանը պետք է կարողանա մի կերպարից արագ մյուսին անցնել, ու դա անել հնարավորինս սահուն: Իսկ հեշտ է դա ստացվում, թե դժվար, կախված է դերասանի փորձից: Ինձ համար արդեն սովորական է դարձել կողմնորոշվել ու փորձել խաղալ հաջորդ կերպարը:
Այժմ նկարահանվում եք «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Ինչպե՞ս է կայանում այսթիմի հետ աշխատանքը:
- Այո, հիմա նկարահանվում եմ «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում: Այստեղ աշխատանքները բավականին լավ ու հետաքրքիր են անցնում, չեմ կարող դժգոհել: Ամեն ինչ լավ կազմակերպված է, թիմն էլ շատ լավն է, բոլորն էլ պրոֆեսիոնալ են, ինչն էլ շատ եմ կարեւորում: Դերասանական խումբն էլ հաջողված է, շատերն էլ իմ վաղեմի ընկերներն են: Այս թիմի հետ նախկինում երկու այլ նախագծերում եւս աշխատել եմ, էլ չասեմ, որ «Շանթ»-ում եմ աշխատում շուրջ 11 տարի, ուստի այստեղի հետ կապված ամեն բան ինձ հոգեհարազատ է:
Առաջարկներ ստանալիս՝ ի՞նչն եք ամենաշատը կարեւորում:
- Առաջարկներ ստանալիս կարեւորում եմ երեք հարց, որոնք ինձ թվում է պետք է կարեւորի յուրաքանչյուր դերասան, ավելին` կարծում եմ այդպես է դերասանների մեծամասնության մոտ: Դրանք են` 1) Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ է իրենից ներկայացնում եւ ի՞նչ երկարատեւություն ունի: 2) Ի՞նչ դեր եմ խաղալու, կամ ի՞նչ կերպար եմ մարմնավորելու: 3) Ի՞նչքան եմ վարձատրվելու այդ ամենի համար:
Գեւորգ, թատրոնային զբաղվածություն ունե՞ք, մի փոքր կպատմեք, թե ի՞նչ է կատավումայդ ոլորտում:
- Այս պահին, ցավոք, թատրոնում չեմ: Այստեղ ցավոք բառը շատ շեշտադրված պետք է ասեմ: Թեեւ ականջիս ինձ համար շատ հաճելի զրույցներ են հասել, թե թատրոններից մեկում իմ մասին խոսել են: Իհարկե, այդ զրույցները ինձ հասան, որպեսզի իմ ռեակցիան ստուգեն, դե իսկ ես էլ շատ լավ արձագանքեցի` միայն զբաղվածության խնդիր առաջ բերելով, որովհետեւ թատրոնը մեծ զբաղվածություն է պահանջում: Չնայած այդ ամենին`մենք խոսեցինք պայմանագրային տարբերակի մասին, այսինքն` ոչ թե հիմնական աշխատող լինեմ, այլ ընդգրկվեմ որեւիցե ներկայացման մեջ: Իմ առաջարկն էլ, կարծես թե, ընդունվեց, բայց հիմա դեռեւս չեմ բացի չակերտներն ու չեմ ասի, թե ո՞ր թատրոնի մասին է խոսքը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս խոսակցությունները շուտով իր պտուղները կտան, համենայն դեպս` մեծ հույսեր ունեմ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում