▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ ամաչում իմ անճոռնի արտաքինից. Լիլիթ Մուրադյան

Արդեն տեղեկացրել ենք, որ մեկ տարի է, ինչ հաղորդավար Վահե Խանամիրյանը  և հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ամուսանացել են: Ավելին` նրանց  ընտանիքում համալրում է սպասվում: Հաղորդավարուհին այս անգամ իր միկրոբլոգում անդրադարձել է իր արտաքինը քննադատողներին` գրելով.

«Իմ քաղաքի սիրուն աղջիկները այնքաաաան սրտացավ են ամուսնուս համար, որ նա գեղեցկուհիների հոծ բազմության մեջ ընտրեց ինձ՝ մի աղջկա, ում միայն տեսքը սարսափ է ներշնչում մարդկանց։ Ես հայցում եմ Ձեր ներողամտությունը, եթե ակամայից իմ տգեղ արտաքինով երբեւէ վախեցրել եմ Ձեզ, եւ ստորեւ տեղադրում եմ լուսանկարս` ի նշան նրա, որ սերը գեղեցկություն չի պահանջում, եւ ես չեմ ամաչում իմ անճոռնի արտաքինից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее