Life.panorama.am-ը գրում է. -Ելենա, «Փոխնակ մայրը» հեռուտասերիալի նկարահանումներն արդեն ավարված են եւ առաջինը կցանկանայի լսել Ձեր գնահատականն այս աշխատանքի վերաբերյալ:
- Ամեն անգամ, երբ նոր նախագծում եմ ընդգրկվում, միշտ նկատում եմ տվյալ աշխատանքի առավելություններն ու թերությունները: «Փոխնակ մայրը» հեռուստասերիալն ինձ համար առանձնահատուկ կարեւոր դարձավ, քանի որ այն ինձ համար վերադարձ էր, որովհետեւ մինչ այդ դադարից հետո նկարահանվել էի միայն «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այն էլ շատ փոքր զբաղվածությամբ: Կերպարս շատ լավն էր, եւս մեկ անգամ հնարավորություն ունեցա սերիալի ձեւաչափում ունենալ լավ տեսարաններ եւ հաճույքով այդ տեսարաններն տրվել ու խաղալ: Ինքս շատ պահանջկոտ եւ բծախնդիր եմ իմ աշխատանքի հանդեպ, բայց այստեղ ես ունեցա տեսարաններ, որոնց համար չեմ ամաչում, ինչը շատ մեծ ձեռքբերում է: «Փոխնակ մայրը» սերիալում ունեցա նաեւ շատ լավ զուգընկերներ՝ ի դեմս Տիգրան Ներսիսյանի եւ Հովակ Գալոյանի: Ինձ համար մեծ հաճույք էր, երբ ես գիտեի, որ տեսարաններ եմ ունենալու, որոնք իրականացնելու եմ պրոֆեսիոնալների հետ, որի շնորհիվ խաղացածս էլ ավելի ակնառու կլինի: Լավ դերասանի կողքին դերասանը աճում է: Ուրախ եմ, որ առաջին անգամ կարող եմ փաստել, որ ես սերիալում աճ ապրեցի: Պետք է նաեւ նշեմ, որ հիացած եմ ողջ թիմի աշխատելաոճով ու մարդկային տեսակով:
-Հետաքրքիր է՝ Ձեր այս վերադարձն ինչպես ընդունեց հեռուստադիտողը, ինչ արձագանքներ են հասել Ձեզ:
- «Վերվարածներից» հետո սա այն սերիալն էր, երբ ինձ շատ էին գրում ու խոսում հերոսուհուս մասին, ինչն ինձ համար շատ հաճելի էր: «Փոխնակ մայրը» սերիալում ես մարմնավորեցի հասուն կնոջ, ինչը եւս հեռուստադիտողին նորություն էր, քանի որ արտաքնապես երիտասարդ երեւալս պատճառ է դարձել, որ իմ տարիքից ավելի երիտասարդ կանանց եմ մարմնավորել: Ես շնորհակալ եմ հանդիսատեսին, որ գնահատեցին ինձ. գնահատված լնելը միշտ հաճելի է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև.
Լեսբիանկա լինելուս խոսակցությունով ոգևորվեց ողջ շրջապատս. Ելենա Բորիսենկո
Ինչո՞ւ նախկին ամուսնու պատճառով կորցրեց բնակարանը. Ելենա Բորիսենկոն` ամուսնալուծության մասին