▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չէի կարող ընդունել այդ առաջարկը, քանի որ երբեք սիրուհու կարգավիճակում չեմ եղել. Լիլիթ Կարապետյան

Life.panorama.am-ը գրում է. Լիլիթ Կարապետյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի. այս մասին պատմել է երգչուհին:

«Այս պահին աշխատում եմ նոր երգի եւ զուգահեռաբար նոր տեսահոլովակի վրա: Նոր երգիս երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերը գրել է Սվետլանա  Բոսնոյանը, ով մոտ օրերս կդառնա Միստր X-ի կինը, գործիքավորումը կատարել է «Duetro Studio»-ի Էդգար Ալեքսանյանը»,- պատմեց երգչուհին եւ նշեց, որ նոր երգը հավակնություն ունի դառնալու հայկական ակումբների հիթը.

«Այս երգը բավականին ռիթմիկ պարային երգ է, որը, ընկերներիս համոզմամբ, շատ հիթային է եւ մեծ հավակնություն ունի, որ կդառնա մեր ակումբների ամենահնչեցվող երգերից մեկը: Իհարկե, ես սպասում եմ արդյունքներին եւ իմ կարծիքն ու կանխատեսումը չեմ ուզում անել, հույս ունեմ ընկերներիս կարծիքներն իրականություն կդառնան»:

Նոր երգի տեսահոլովակը Լիլիթը պարտադիր այս տարի կներկայացնի, քանի որ, իր խոսքերով, չի ցանկանում, որպեսզի իր դադարները երկար տեւեն: Երգչուհին առաջիկայում համերգային մի շարք հյուրախաղեր ունի, որոնք հիմնականում տեղի կունենան ՌԴ-ում:

Լիլիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով ֆիլմարտադրության մեջ իր պլաններին՝ անկեղծացավ եւ պատմեց վերջերս ստացած առաջարկի եւ իր մերժման մասին. «Օրերս հեռուստասերիալներից մեկից մի առաջարկ ստացա, բայց ստիպված եղա մերժել, քանի որ պետք է մարմնավորեի սիրուհու դեր, բնականաբար բաց տեսարաններով: Որքան էլ ես հարգում եւ սիրում եմ կազմակերպչին, ում անունը չեմ ցանկանա հայտնել, բայց ես չէի կարող ընդունել այդ առաջարկը, քանի որ դա իմը չէր. ես ունեմ տղա երեխա ու բացի այդ ես իմ կյանքում երբեք սիրուհու կարգավիճակում չեմ եղել եւ հաստատ, չունենալով դերասանական կրթություն, ես չէի կարողանա այն կերտել: Սիրուհու դերը իմը չէ ոչ կյանքում եւ ոչ էլ կերպար կերտելիս: Եթե լինեի դերասան, գուցե կերտեի յուրքանչյուր դեր, բայց երբ երգչուհի եմ, հաստատ այդ դերով հանդես չեմ գա»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее