Aysor.am-ը գրում է.
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանի էկրանային բացակայությունն արդեն իսկ նկատելի է դարձել: Գաղտնիք չէ, որ այժմ նա առավել մեծ ու կարևոր պարտականություն ունի՝ կրտսեր որդու՝ փոքրիկ Դավիթի խնամքը: Սակայն կայքի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց՝ էկրանային լռությունը խախտված է, նոր ֆիլմերն իրեն սպասում են:
Ի դեպ, առիթն օգտագործելով, անդրադարձանք նաև վաստակավոր արտիստուհու ու Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի միջով անցած «սև կատվին»: Կարծես թե, այստեղ ևս «սառույցը հալչում» է…
-Իրինա, ինչպե՞ս եք Ձեզ զգում նորածնի հետ:
-Կարելի է ասել՝ խենթանալու սահմանին եմ (ժպտում է): Երբ իմացա, որ բալիկի եմ սպասում, մտածում էի, որ ինձ հետ այսպիսի բան կկատարվի, բայց որ այս կարգի, չէի պատկերացնում: Ամեն օր ավելի եմ համոզվում, թե ինչ ճիշտ քայլ արեցի՝ նրան բերելով իմ կյանք: Հայաստանում մտածում են, որ 40 տարեկանը մեծ է երեխա ունենալու համար: Շատերն ասում էին՝ ի՞նչ ռիսկ արեցիր այդ տարիքում: Թեև, համաձայն են ինձ հետ, որ ամենակարևոր քայլն եմ արել իմ կյանքում: Իմ բալիկն ինձ առավել երջանկացրեց… Նա արդեն մարդուկ է դարձել, ամեն օր մի նոր բան է անում՝ գոռում է, երգում: Դրական ու մարդամոտ է, բոլորին ժպտում է:
-Նմա՞ն է ավագ եղբորն այդ տարիքում:
-Իրենք շատ տարբեր են, պետք է խոստովանեմ, որ Դավիթն ավելի հանգիստ երեխա է: Դե, ընդհանրապես, ասում են չէ՞, որ առավել հասուն տարիքում ունեցած երեխաներն ավելի խելոք են: Չգիտեմ՝ դա որքանով է համապատասխանում իրականությանը, բայց մեզ մոտ այդպես է:
-Նման ռիսկային քայլ ևս մեկ անգամ կանե՞ք, չէ՞ որ եղբայրներին քույրիկ է պետք:
-Չի բացառվում: Բայց դա առաջիկա մեկ տարում հաստատ չի լինի:
-Ամիսներ առաջ, երբ խոսում էինք, նշեցիք, որ ավագ եղբայրն անհամբեր սպասում է փոքրիկի ծնունդին: Այժմ այդ խանդավառությունը պահպանվո՞ւմ է, թե՞ արդեն մանկական խանդի տեսարաններ են լինում:
-Ոչ, Արամս շատ գրագետ է մոտենում այդ հարցին: Շատ-շատ է սիրում եղբորը, այնքան շատ ու ինքնամոռաց, որ երբեմն ինձ թվում է՝ պահի տակ կխենթանա: Մեծի նման կարող է քնած տեղից արթնացնել ու պաչել:
-Խնամքի հարցում օգնականներ ունե՞ք:
-Նախ ասեմ, որ երեխայի խնամքով զբաղվելն ուղղակի հաճույք է: Փորձում եմ ամեն ինչ ինքնուրույն անել, բայց մայրս շատ հարցերում օգնում է ինձ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում