▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես ծառայել եմ»՝ պարզաբանում է Սերգո Կարապետյանի որդին

 

 

A1plus.am-ը գրում է. Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանն այսօր նշեց, որ ինքն անցել է պարտադիր զինվորական ծառայությունը. «1996-98թթ. ծառայել եմ սահմանապահ զորքերում: Այդ մասին է վկայում իմ զինգրքույկը»:  

Factor.am լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՊՆ հրապարակել է 48 պաշտոնյայի որդիների՝ զինվորական ծառայության մասին տվյալներ: Գյուղատնտեսության նախկին նախարարի, ինչպես նաեւ՝ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի մասին ՊՆ ներկայացրած պատասխանում զինվորական հաշվառման վերաբերյալ տվյալներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее