▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ծակ Կոնֆուցիոսին ո՞նց բացատրենք․․․Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս ծակ Կոնֆուցիոսին (Քրիստոսից հետո էլ հիմա արևլյան փիլիսոփաների փառքը հանգիստ չի թողնում) ո՞նց բացատրենք, որ լրիվ հակառակն է էդ կախումը: Սկզբից պարզում են ճիշտ ճանապարհը ո՞րն ա` նոր գնում, ոչ թե սխալ գնացած ճանապարհը ետին թվով «ճիշտ» հայտարարում:

Այս սրա համար էլ Նիկոլի տարած ճամփեքով միշտ աղետի մեջ ենք հայտնվել:

P. S. «Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»․ (Ասվել է Փաշինյանի կողմից 44-օրվա պատերազմից մեկ շաբաթ առաջ)»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել․  «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»,- գրել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее