▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բացառում եմ 17 ուժերի օրակարգը և իրենց վարչապետի թեկնածուին. Սոֆյա Հովսեփյան

Ես բացառում եմ 17 քաղաքական ուժերի օրակարգը և իրենց վարչապետի թեկնածուին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինչ-որ պահի ինքը կաջակցի այդ ուժերին:

«Նախքան խմբակցությունից դուրս գալը ես այդ մասին խոսել եմ: Ես վստահ եմ, որ որեւէ մեկը ոչ քայլ կանի ինձ հետ քննարկելու, որովհետեւ ես բացառում եմ իրենց օրակարգը, իրենց վարչապետի թեկնածուին: Ես այդ մասին երկար խոսել եմ: Այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցության ոչ ցանկություն, ոչ էլ մտադրություն ունեմ»,-ասաց նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее