▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես արել եմ նման արտահայտություն, որի մեջ չի ներառվում ռայոնցիների նամուսն ու թասիբը. Անահիտ Հարությունյան

Մոդել Անահիտ Հարությունյանն կրկին անդրադարձել է իր սկանդալային հայտարարությանն ու դրա վերաբերյալ քննադատություններին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինձ արդեն 2 օր է անդադար գրում են տարբեր բնույթի վիրավորանքներ և անհիմն հայհոյանքներ ռայոնցիների ունեցած արտիստիկ ճաշակի իմ կարծիքի վերաբերյալ և ոչ միայն։ Կարդալով հաղորդագրություններ եկա եզրակացության, որ իմ պարզ գրառումը հերթական անգամ սխալ է ընկալվել))))))) 
Եվ ես որոշեցի գրել մեկնաբանություն։ Մարդ կարող է լինել շատ թասիբով, բարոյական, գեղեցիկ, լավ ծնող, լավ երեխա և այլն, բայց չունենա օրինակ երաժշտական ճաշակ...... Բնականաբար կան մարդիկ վերջիններիս մեջ, որոնք ունեն երաժշտական ճաշակ որոնք անկասկած համարվում են փոքրամասնություն այս դեպքում։ Հիմնվելով մեծամասնության վրա ես արել եմ նման արտահայտություն, որի մեջ չի ներառվում ռայոնցիների նամուսը, թասիբը, բարոյականությունը կամ ինձանից բարձր կամ ցածր լինելու փաստը։ Եթե ես օրինակ չգիտեմ երգել և ինձ ասեն, որ ես չգիտեմ երգել, ես չեմ համարի, որ նա իրեն ինձանից առավել է համարում։ Եթե իմ բարեկամուհին չգիտի համեղ պատրաստել, ես չեմ դադարում նրան սիրել և հարգել։

PS Պետք չէ ինձ համարել անգրագետ իմ մտքերը սխալ ընկալելու դեպքում, չնայած ինչ պետք է ակնկալել պատմավեպեր կարդացող և դրանից իրենց ինտելեկտուալ համարող, համեստ դեմքով հայհոյող մասսայից))))))))))))))))))))»:

Հիշեցնենք, որ Անահիտ Հարությունյանը, ով «Դեպի Եվրատեսիլ»-ի մասնակիցներից սատարում էր Կամիլ շոուին, Սևակ Խանաղյանի հաղթանակից հետո Instagram-ի story բաժնում գրել է հետևյալը. «Հերթական սխալ ընտրություն, ոչ երգ, ոչ ձայն, անճաշակ ու անիմաստ հագուկապ, ոչ մի շոու։ Մի խոսքով հերթական անգամ համոզվելու ենք, որ ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքում»:

Կարդացեք նաև` Եթե արդյունքը լինի հրաշալի, գուցե և պատրաստ եմ մերկանալ. Անահիտ Հարությունյան

Մենակ թե չասեք, որ ռայոններում Մոցարտ ու Բախ են լսում. Անահիտ Հարությունյանը`իրեն քննադատողներին

Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու. Անահիտ Հարությունյանը՝ Սևակ Խանաղյանի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее