▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս անասունին ձերբակալեք ու բաց մի թողեք»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Օրեր առաջ հրապարակել եմ նույն անձի կողմից նույն խանութների ցանցից 4 տարբեր օրերի կատարված գողության դրվագներ, քննադատել 4 տարբեր վարույթներով զբաղվող քննիչների ու ոստիկանների անգործությունը, ինչպես նաև հիմնավորել նշված անձին ձերբակալելու ու կալանավորելու անհրաժեշտությունը (անձի տվյալները պարզ են, ավելին՝ նա մի քանի անգամ ձերբակալվել ու ազատ է արձակվել)։
Ասածիս նկատմամբ ցուցաբերված անլրջության պատճառով երեկ գիշեր գողությունը կրկնվեց։ Այ էլ չասեմ՝ ինչեր, էս անասունին ձերբակալեք ու բաց մի թողեք։ Տնտեսվարողին 15 միլիոնի վնաս է արդեն պատճառվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее