Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնի մարդկանց ընտանիքները: Ռուսաստանի ամենաարագախոս հաղորդավարուհին, ամենահայտնի գործարար կանանցից մեկը՝ Թինա Կանդելակին ունի երկու որդի: Կանեդալակին ամուսնալուծված է: Տասնմեկ տարի համատեղ կյանքից հետո նա ամուսնուն՝ մասնագիտությամբ բժիշկ Անդրեյ Կոնդրախինին, ասաց. «Հեռացի՛ր»:
«Երկար ժամանակ ինձ թվում էր, որ պետք է սպասեմ, որ իմ ու Անդրեյի մոտ ամեն ինչ դեռ անպայման լավ է լինելու: Բայց որքան կարելի է խաբել ինքդ քեզ և չստացված ամուսնությունը համարել ստացված: Հորս մահվան օրը ես Անդրեյին ասացի՝հեռացի’ր: Ես ուղղակի հասկացա, որ անիմաստ վատնում եմ իմ կյանքը, մենք ի վերջո մեկ անգամ ենք ապրում»,-պատմում է Կանդելակին:
40 -ամյա Կանդելակին ունի երկու զավակ՝ 15-ամյա Մելանին և 13- ամյա Լեոնտին: Չնայած զույգն ամուսնալուծված է, բայց երեխաները հաճախ են հանդիպում իրենց հայրիկի հետ. «Ես իրավունք չունեմ արգելել նրանց հանդիպել , բացի այդ ես դա անելու համար պատճառ չունեմ, երեխաները սիրում են իրենց հորը և նրա ջերմության կարիքն ունեն»,-ասում է Կանդելակին: