▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս Ալիևը լավ ամեն ձև ձեզ վախացրել ա, գողեգող եք Արցախ գնու՞մ, հա՞, իբր գնացել ենք օդ շնչենք. Ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է հրապարակումը, որ Հայկ Մարությանը մասնավոր այցով մեկնել է Արցախ.

«Մասնավոր այցը որն ա՞, եթե ասում եք հանդիպելու է իրա գործընկերոջ հետ՝ Ստեփանակերտի քաղաքապետի։ Էս Ալիևը լավ ամեն ձև ձեզ վախացրել ա, գողեգող եք Արցախ գնու՞մ, հա՞, իբր գնացել ենք օդ շնչենք։ Դուք մեզ վերջնական սարքեցիք զրո... բա Բաքվում չե՞ք հավատարմագրվում, որ մուտքն ապահովեն, չէ որ դուք խաղաղասեր տղերք եք......»,-գրել է նա իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее