▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես, կարգալույծ եղած հալովս, ավելի լավ հոգևորական եմ, քան դու, Արա՛մ»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Դու «տեր» կոչվելու իրավունք չունես, Արա՛մ, դու հոգևորական ես ներկայանում մարդկանց, դու գնում են «Հ1» Պետրոսի տաղավար, բամբասում ես քո առաջնորդից, Ամենայն Հայոց կաթողիկոսից, քո հոգևոր եղբայրներից, անուղղակիորն հաղորդում ես տալիս քո հոգևոր եղբայրների ու առաջնորդի վրա, թե իբր քեզ ստիպողաբար բերել են ցույցերի։ Դու դավադրաբար դավեր ես նյութում քո հոգևոր եղբայրների դեմ ու խոսում ես հոգևորի՞ց։ Դու հոգևորական կոչվելու իրավունք չունես, Արա՛մ, դու ուղղակի սքեմ ես կրում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը։ «Ես, կարգալույծ եղած հալովս, ավելի լավ հոգևորական եմ, ավելի շատ եմ սիրում Մայր Աթոռը և իմ հոգևոր եղբայրներին, քան դու։ Դու ուղղակի հույսի վաճառական ես, դու հոգևորի տարածող չես, եթե դու հոգևորի տարածող լինեիր, քո եղբայրների մասին կմտածեիր, քո եղբայրներին չէիր ուրանա, չէիր ուրանա Մայր Աթոռի հացը, դու ուտող-ուրացող ես, դու անաղուհաց ես, Արա՛մ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее