▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի սպասող Նորա Գրիգորյանը հղիության վերջին ամիսներն է վայելում

 

Life.panorama.am-ը զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի դստեր և դերասան Էրվին Ամիրյանի կնոջ՝ դերասանուհի Նորա Գրիգորյանի հետ, երբ եռյակի սպասող մայրիկն արդեն հղիության 7-րդ ամսում է գտնվում:

Նորա, հղիության վերջին ամիսներում եք գտնվում, զգացողություններն 

 ինչպիսի՞նն են:

Ահագին ծանրացած եմ, միաժամանակ՝ երկու անգամ ավելի երջանիկ: Ամեն անգամ փորիկումս շարժ զգալուց հետո անասելի երջանկություն եմ զգում: Եթե փորձեմ վերարտադրել զգացածս, ապա պետք է նշեմ, որ ներսումս սեր, սեր և միայն սեր եմ զգում: Ի դեպ՝ ընտանիքիս անդամները փորձում են անել ամեն հնարավորն ու անհնարն ինձ երջանկացնելու և հոգսերս թեթևացնելու համար:

Շուտով  Ձեր ընտանիքը կավելանան միանգամից երեք անդամով. Ձեզ 

եռյակի մայրիկի կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք:

Իհարկե, դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ հասցնելու երեքին էլ խնամել, բայց վստահ եմ՝ թե մայրս, թե սկեսուրս ինձ հավատարիմ օգնականներ կլինեն: Ինչպես ասում են՝ կարևորը գիժ ռիթմին սովորելն է, ինչը մարդու բնության մեջ կա, այնպես որ համոզված եմ, որ կհարմարվեմ ու կհասցնեմ բոլորին հավասար սեր, խնամք և ուշադրություն տալ:

Նորա, ասում են, թե հղիության ընթացքում կանայք փոխվում են, 

հետաքրքիր է՝ Ձեր մեջզգո՞ւմ եք փոփոխություններ:

Փոփոխություններն առաջինը շրջապատս սկսեց նկատել: Նախ` արտաքինս է շատ փոխվել, հաճախ եմ լսում, թե գեղեցկացել ու նրբացել եմ, թեպետ որպես բեմի մարդ՝ ինձ համար ավելորդ քաշ հավաքելը սարսափելի էր թվում: Սակայն, երբ լսեցի նրանց սրտիկների բաբախները, հասկացա, թե ինչ մեծ ու նոր աշխարհ է իմ մեջ հասունանում, սկսեցի սիրել նրանց, ինչն էլ փոխեց վերաբերմունքս հղիության ու քաշ հավաքելու նկատմամբ:

Հետաքրքիր է նաև ամուսնու հոգեվիճակը, անհամբե՞ր է փոքրիկների

հետ հանդիպմանը:

Հաճախ եմ խոսում Էրվինի հետ. վերջերս անհամբեր ենք դարձել, միասին նստում ենք ու սկսում պատկերացնել, թե ինչպիսի՞նն են նրանք, ի՞նչ բնավորության գծեր ունեն, ո՞ւմ են նման: Արդեն ուզում ենք հնարավորինս շուտ տեսնել մեր փոքրիկներին, գրկել, սեր ու ջերմություն տալ: Ամուսինս երկար է սպասել բալիկներին, իսկ ես տեսնելով, թե որքան երջանիկ է նա, ինքս էլ եմ վարակվում այդ երջանկությամբ: Անգամ զգացել եմ, որ ինձ նայելիս՝ Էրվինի հայացքը փոխվել, ամեն անգամ հայացքն ինձ գցելիս մի ջերմ խոսք է ասում: Ես համոզված եմ, որ ամուսինս լավ ու օրինակելի հայր է լինելու:

Նորա, արդեն ճշտե՞լ եք բալիկների սեռը: Այդ առումով Ձեր ընտանիքում

ի՞նչ վերաբերմունք կա:

Սեռերը գիտենք, սակայն մինչև ճշտելն էլ որևէ վերաբերմունք այդ առումով չի եղել: Նրանք սիրված են՝ լինեն աղջիկ, թե տղա: Մենք ուզում ենք, որ մեր բալիկներն առողջ ծնվեն, դա մեզ համար ամենակարևորն է:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее