Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի: Ավելի քան երկու տասնյակից ավելի ոստիկաններ փակել էին Գլխավոր դատախազության դիմացի ճանապարհը և չէին թողնում երթի մասնակիցներին մոտենալ դատախազության շենքին:
Երթի մասնակիցներին մոտեցած դատախազության ներկայացուցիչը վերցրել է դիմում- բողոքը՝ խոստանալով հանձնել այն գլխավոր դատախազին:
Երթի մասնակիցները դիմումի հետ դատախազության աշխատակցին տվել են նաև մեկ հատ «բուխանկա» տեսակի հաց՝ խնդրելով դա էլ փոխանցել գլխավոր դատախազին:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունն այսօր պարզաբանում է տարածել «Հաց բերողի» կալանավորման մասին:


