▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի Լեքսուսի կնիքները պոկված են, գործով ապացույց «07»-ը՝ թալանված

 

armtimes.com-ը գրում է. Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով այսօր արտագնա դատական նիստն անցկացվեց ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում:

 Արտագնա նիստում հետազոտվեցին հենց այդ տարածքում պահպանվող երկու մեքենաները՝ Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուսը» եւ սպանության ենթադրյալ կատարողների Վազ «2107»-ը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մինչ արտագնա նիստ անցկանելը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ հնարավոր չի եղել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան տեղից շարժել եւ բերել դատարանի բակ, քանի որ նշված մեքենան զրահապատ է: «Դռների մեջ ավազ է լցված: Երկու քարշակ են բերել, սակայն անիվները տրաքել են»,- ասաց Գաբրիելյանը: Վերջինս անձամբ եղել է ոստիկանության Էրեբունու բաժնի տարածքում եւ համոզվել, որ այդ տարածքը հարմար է արտագնա նիստ անցկացնելու համար, բացի դա հարմար է նաեւ ամբաստանյալների անվտանգությունը ապահովելու տեսանկյունից: Նշենք, որ նախորդ նիստին դատավորը հայտարարել էր, որ չի կարող ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում ապահովել ամբաստանյալների անվտանգությունը: «Ես նման ռիսկի չեմ գնա»,- ասել էր նա:

Ոստիկանության տասնյակ աշխատակիցների հսկողությամբ հետազոտվեց Երրորդմասցի Լյովիկի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Զննությամբ պարզվեց, որ մեքենայի դռները ժամանակին կնքված են եղել, հետո դրանք բացվել են. այսինքն իրեղեն ապացույցը կնքված եւ պահպանված չէր, ինչպես պահանջվում է օրենքով: Մեքենայի դրսի հատվածում առկա էին տասնյակի հասնող հրազենային ժանգոտած վնասվածքներ: Այս մեքենան երկու տարի պահպանվել է այս տարածքում՝ բաց երկնքի տակ:

Իրեղեն ապացույց ճանաչված երկրորդ մեքենան՝ «Վազ 2107»-ը, որով ըստ մեղադրանքի, ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) եւ Սարգիս Գրիգորյանը (Ծըգլ) 2015 թվականի մարտի 4-ին դարանակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի մոտ, ընդհանրապես կնքված չի եղել: Ավելին՝ այս մեքենայի ներսն ամբողջությամբ տանկուվրա էր արված: Ամբատանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը նկատեց, որ մեքենան թալանված է: Մեքենայից «բացակայում էր» նաեւ մագնիտոֆոնը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոստիկանության Էրեբունի բաժնի հերթապահ մասի պետի տեղակալ Վարդան Հարությունյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է մեքենան այս վիճակում, ինչո՞ւ կնքված չէ:

-Էս մեքենայի կողքերը կնքված էր, տեղերն երեւում է, հիմա չկա, ինչո՞ւ:

-Կնիք ա եղել:

-Բա հիմա ո՞ւր է:

-Դե էսքան ժամանակ այս մեքենան կանգնած է բաց երկքնի տակ, անձրեւ է եկել, թուղթը գնացել է վրայից:

-Բա ինչի՞ մի հատ հարմար տեղ չեք կանգնացրել:

-Բոլոր մեքենաներն էլ այս տարածքում են կանգնած:

Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց Հարությունյանից՝ ընկած թուղթ չենք տեսնում, որ թղթերը ընկել է՝ վերցնող եղե՞լ է: «Դե կարող ա չի ընկել, բաց երկնքի տակ կանգնած է եղել»,- ի պատասխան ասաց Էրեբունու բաժնի հերթապահ մասի պետի տեղակալը: «Ձեր պահպանության տակ է եղել, պարտավոր էիք պահպանել»,- նկատեց Սահակյանը:

Զննումից հետո՝ դատարանի դահլիճում, ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմն առաջիկայում միջնորդություն կներկայացնի զննված մեքենաները որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее