▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով ընթերական անհետացել է

armtimes.com-ը գրում է. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով դատական հերթական նիստը:

Այսօր կրկին դատարան չէր ներկայացել  ընթերակա Յուրի Գալստյանը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին Գաբրիելյանը նիստը սկսեց խնդրահարույց մի հարցով․ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարեւանն է, որն այժմ Ռուսաստանում է եւ դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված եւ այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված եւ  մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Դատավարության մասնակիցների մոտ շփոթ էր առաջացել այս վկայի ինքնության հարցի վերաբերյալ եւ, թե ինչպես պետք է նրա ներկայությունն ապահովվի դատարանում։ 

Այսօր նիստը սկսվելուն պես ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը, դիմելով դատարանին, հայտնեց, որ պաշտպանական կողմը փաստաբանական հարցում է անցկացրել եւ պարզել, որ նման անուն-ազգանունով կա մեկ անձ, որը ՌԴ է մեկնել եղբոր մոտ, մինչդեռ հայրանունն ու ծննդյան տարեթիվը չեն համապատասխանում:

«Խնդրում ենք դատարանին արձանագրել փաստը, որ նման անձնավորություն գոյություն չունի, եւ անցնենք առաջ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Մեղադրող դատախազ Արամ Արամյանն էլ ասաց, որ պաշտպանի միջնորդություն-խնդրանքն անհասկանալի է, բայց առարկում է: «Մեղադրանքի կողմի համար ակնհայտ է, որ քրեական գործով քննչական գործողության մասնակցած ընթերական բացակայում է ՀՀ-ից: Պետք է սպասենք ծանուցումների պատասխաններին»,- ասաց Արամյանը: Վերջինիս դիրքորոշումը զայրացրեց պաշտպանական կողմին: Լուսինե Սահակյանը մասնավորապես հայտարարեց. «Ես ուզում եմ հասկանալ, տեղյա՞կ են, թե մարդիկ ինչի մեջ են մեղադրվում, ինչ հանցագործություն է քննվում: Մեղադրողն ասում է՝ ինձ համար ակնհայտ է, որ ընթերական դատավորի կողմից նշված անձն է: Էդ որտեղի՞ց ակնհայտ դարձավ, ընթերակայի հետ է շփվե՞լ է, ընթերակա՞ն է իրեն պատմել: Ո՞վ է իրեն ասել, որ այդ անձը դատավորի կողմից նշված անձն է: Լուրջ հանցագործության դեպք է, մի հատ ապացույց չեն բերել, քիչ է, բերված ապացույցներով էլ ոչինչի չի հիմնավորվում, մի հատ էլ ասում են մեզ համար ակնհայտ է, որ դա այդ ընթերական է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее