▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էռնա Յուզբաշյանն անկեղծացել է

Օրեր առաջ ՀՀ նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչում ստացած էստրադային երգչուհի Էռնա Յուզբաշյանը տոնում է բեմական գործունեության 35-ամյակը: Հայաստանյան շրջագայության ընթացքում հերթական համերգը Գյումրիում է: Գյումրեցի ջազասեր հասարակությանն այն ներկայացվում է «Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակներում: Համերգի ինֆորմացիոն հովանավորը «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունն է:

Երգչուհին Գյումրու Ջազ ակումբում հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել հարցերին: Տեղի է ունեցել նաև հանրապետությունում առաջին և առայժմ միակ ջազային պարբերականի` Jazz info անկախ տեղեկատվական-մշակութային ամսաթերթի նոր համարի շնորհանդեսը: Լրագրողների հետ զրույցում Էռնա Յուզբաշյանն անկեղծացել է` իրեն երջանիկ մարդ է համարում, իսկ ամենակարևորը հանդիսատեսի գնահատականն ու վերաբերմունքն է, որի պակասը չունի ոչ Հայաստանում, ոչ արտերկրում: Երգչուհու խոսքով իր կյանքում կարևոր ու առանձնացված տեղ է զբաղեցնում Գյումրին: Քաղաքի հետ կապված հիշողությունները շատ են:

Օրեր առաջ ՀՀ նախագահի կողմից վաստակավոր արտիստի կոչում ստացած էստրադային երգչուհի Էռնա Յուզբաշյանը տոնում է բեմական գործունեության 35-ամյակը: Հայաստանյան շրջագայության ընթացքում հերթական համերգը Գյումրիում է: Գյումրեցի ջազասեր հասարակությանն այն ներկայացվում է "Ջազը և Գյումրին" նախագծի շրջանակներում: Համերգի ինֆորմացիոն հովանավորը "Ցայգ" մարզային հեռուստաընկերությունն է: Երգչուհին Գյումրու Ջազ ակումբում հանդիպել է լրագրողների հետ, պատասխանել հարցերին: Տեղի է ունեցել նաև հանրապետությունում առաջին և առայժմ միակ ջազային պարբերականի` Jazz info անկախ տեղեկատվական-մշակութային ամսաթերթի նոր համարի շնորհանդեսը: Լրագրողների հետ զրույցում Էռնա Յուզբաշյանն անկեղծացել է` իրեն երջանիկ մարդ է համարում, իսկ ամենակարևորը հանդիսատեսի գնահատականն ու վերաբերմունքն է, որի պակասը չունի ոչ Հայաստանում, ոչ արտերկրում: Երգչուհու խոսքով իր կյանքում կարևոր ու առանձնացված տեղ է զբաղեցնում Գյումրին: Քաղաքի հետ կապված հիշողությունները շատ են:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее